• Latest news

Մաթեմատիկոսները բժիշկների համար քաղցկեղի բուժման մոդել են մշակել

13 ապրիլի, 2016  23:37

Գերմանիայում Բոննի համալսարանի մաթեմատիկոսներն ու բժիշկները հաշվարկային մոդել են մշակել, որը թույլ է տալիս քաղցկեղի բուժման համար արդյունավետ թերապիա ընտրել: Մեթոդը նաեւ հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչու է բարդ պայքարել որոշ ուռուցքների դեմ: Հետազոտությունը հրապարակված է Scientific Reports ամսագրում:

Քաղցկեղի բուժման գործում ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ չարորակ ուռուցքները դեղերի նկատմամբ կայունություն են ձեռք բերում:  Ի սկզբանե արդյունավետ թերապիան փոխարինվում է հիվանդության կրկնմամբ, իսկ երբեմն ընդհանրապես արդյունք չի լինում: Դրա պատճառը թերապիայի հանդեպ անընկալունակ քաղցկեղային բջիջների ի հայտ գալն է:  

Իմունային համակարգի որոշ բջիջներ, ինչպիսիք են Т-լիմֆոցիտները, կարող են պայքարել քաղցկեղային ուռուցքների դեմ` բջիջները ճանաչելով թաղանթի յուրահատուկ սպիտակուցից: Սակայն վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ եթե իմունային հակազդեցությունն ընթանում է բուժման գործընթացում, քաղցկեղային բջիջները լիմֆոցիտների համար անտեսանելի են դառնում: 

Նոր հետազոտության մեջ գիտնականներին հաջողվել է մաթեմատիկական մոդել մշակել, որը նկարագրում է նման ազդեցությունը եւ թույլ է տալիս հաշվի առնել այն բուժման նոր մեթոդների ստեղծման գործում: Այն հիմնված է քաղցկեղային բջիջների  եւ Т-լիմֆոցիտների քանակի պատահական տատանումների վրա: Քանի որ քաղցկեղն իրենից ներկայացնում է բարդ համակարգ, որը որոշակիորեն հակազդում է շրջակա միջավայրին, թերապիան կարող է արդյունավետ լինել այն դեպքում միայն, եթե հաշվի է առնում հակազդեցությունը: Առաջին արդյունքները ցույց են տվել, որ հեռանկարային մոտեցում կարող է լինել մի քանի տեսակի լիմֆոցիտներով իմունային թերապիան: 

Մյուս կողմից, անհամապատասխան բուժումը կարող է նույնիսկ մուտացիաներ առաջ բերել քաղցկեղային բջիջներում եւ նպաստել չարորակ ուռուցքի ագրեսիվ ձեւի զարգացմանը, փոխանակ պայքարելու դրա դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել