Գերմանիայում Բոննի համալսարանի մաթեմատիկոսներն ու բժիշկները հաշվարկային մոդել են մշակել, որը թույլ է տալիս քաղցկեղի բուժման համար արդյունավետ թերապիա ընտրել: Մեթոդը նաեւ հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչու է բարդ պայքարել որոշ ուռուցքների դեմ: Հետազոտությունը հրապարակված է Scientific Reports ամսագրում:
Քաղցկեղի բուժման գործում ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ չարորակ ուռուցքները դեղերի նկատմամբ կայունություն են ձեռք բերում: Ի սկզբանե արդյունավետ թերապիան փոխարինվում է հիվանդության կրկնմամբ, իսկ երբեմն ընդհանրապես արդյունք չի լինում: Դրա պատճառը թերապիայի հանդեպ անընկալունակ քաղցկեղային բջիջների ի հայտ գալն է:
Իմունային համակարգի որոշ բջիջներ, ինչպիսիք են Т-լիմֆոցիտները, կարող են պայքարել քաղցկեղային ուռուցքների դեմ` բջիջները ճանաչելով թաղանթի յուրահատուկ սպիտակուցից: Սակայն վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ եթե իմունային հակազդեցությունն ընթանում է բուժման գործընթացում, քաղցկեղային բջիջները լիմֆոցիտների համար անտեսանելի են դառնում:
Նոր հետազոտության մեջ գիտնականներին հաջողվել է մաթեմատիկական մոդել մշակել, որը նկարագրում է նման ազդեցությունը եւ թույլ է տալիս հաշվի առնել այն բուժման նոր մեթոդների ստեղծման գործում: Այն հիմնված է քաղցկեղային բջիջների եւ Т-լիմֆոցիտների քանակի պատահական տատանումների վրա: Քանի որ քաղցկեղն իրենից ներկայացնում է բարդ համակարգ, որը որոշակիորեն հակազդում է շրջակա միջավայրին, թերապիան կարող է արդյունավետ լինել այն դեպքում միայն, եթե հաշվի է առնում հակազդեցությունը: Առաջին արդյունքները ցույց են տվել, որ հեռանկարային մոտեցում կարող է լինել մի քանի տեսակի լիմֆոցիտներով իմունային թերապիան:
Մյուս կողմից, անհամապատասխան բուժումը կարող է նույնիսկ մուտացիաներ առաջ բերել քաղցկեղային բջիջներում եւ նպաստել չարորակ ուռուցքի ագրեսիվ ձեւի զարգացմանը, փոխանակ պայքարելու դրա դեմ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր