• Latest news

Ավստրալուհուն կդատեն քաղցկեղի կեղծ պատմության եւ կեղծ բարեգործության համար

9 մայիսի, 2016  22:43

Բելլ Գիբսոնը Ավստրալիայում եւ ամբողջ աշխարհում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ սկսել է բլոգում պատմել քաղցկեղի դեմ իր պայքարի մասին: Աղջկա խոսքով, ինքն ուղեղի ուռուցք է ունեցել, ինչպես նաեւ մի քանի ուռուցքային հիվանդություն: Դրանք հաղթահարելու համար նա որոշել է հրաժարվել ավանդական բժշկությունից, դիմել հատուկ սննդակարգի, որը ենթադրում է հրաժարում շաքարից եւ գլյուտենից: Ինստագրամում աղջկա հաշվին ավելի քան երկու հարյուր հազար մարդ է բաժանորդագրվել: 

2013-ին Գիբսոնը թողարկել է The Whole Pantry հավելվածը, որը նվիրված է առողջ սննդին:  Հավելվածը մեծ արագությամբ ժողովրդականություն է հավաքել. այն   AppStore-ում ներբեռնվել է ավելի քան 200 հազար անգամ: Աղջիկը նաեւ գիրք է հեղինակել առողջ սննդի եւ կենսակերպի մասին: Ավստրալիայում այն հրատարակել է   Penguin հրատարակչությունը, բացի այդ, նախատեսվում էր գիրքը հրատարակել մի քանի այլ երկրում: 

2014-ին աղջիկն իր բաժանորդներին պատմել է, որ ուղեղի ուռուցքից բացի, իր մոտ լյարդի, արգանդի քաղցկեղ են հայտնաբերել: Նա նաեւ հայտնել է, որ գրքի համար իր ստացած եկամտի մեկ քառորդը, ինչպես նաեւ մոտ երեք հարյուր հազար դոլար, որը ստացել է հավելվածի համար, նա հանձնում է բարեգործության:  

2015-ի մարտին առաջին տեղեկությունն է հայտնվել այն մասին, որ Բելլ Գիբսոնը ազնիվ չի եղել բաժանորդների հետ: Իբր բարեգործության ուղարկված փողը ոչ մի տեղ չի հասել:  Անհայտ էր նաեւ, թե աղջիկը ճշգրիտ որտեղ է բուժում անցել եւ ով է եղել նրա բուժող բժիշկը: Գիբսոնի պատասխանները խառնաշփոթ էին եւ անհստակ: Նա ինստագրամից ջնջել է լուսանկարը, նրա հավելվածը հեռացվել է  AppStore-ից, իսկ գրքի վաճառքը դադարել է:

2015-ի ապրիլի 23-ին The Australian Women’s Weekly  ամսագրում հրապարակվել է Բելլ Գիբսոնի հոդվածը, որում նա խոստովանել է, որ քաղցկեղի ամբողջ պատմությունը հորինված էր: 

Այժմ Ավստրալիայի Սպառողների գործերով վարչությունը Գիբսոնին դատի է տվել: Նրան կարող է տուգանք սպառնալ մինչեւ ԱՄՆ-ի  160 հազար դոլարի չափով:   Penguin հրատարակչությունը, որը հրապարակել է Գիբսոնի գիրքը, արդեն  22 հազար դոլարի տուգանք է վճարել սխալ տեղեկությունների հրապարակման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել