• Latest news

Կրծքի էժանագին իմպլանտները պայթել են (ֆոտո)

12 մայիսի, 2016  22:26

24-ամյա բրիտանուհի Դեննի Լիսը 2375 ֆունտ է վճարել Բելգիայի կլինիկաներից մեկում` կուրծքը 34A  չափսից 34F չափս մեծացնելու համար: Վիրահատությունից մեկ շաբաթ անց նրա ջերմությունը բարձրացել է, իսկ կրծքերը  «պայթել են» եւ դրանցից ինչ-որ հեղուկ է ցայտել:

Հիվանդանոցում բժիշկները նրա մոտ արյան վարակում են հայտնաբերել եւ ստիպված են եղել հեռացնել իմպլանտները կյանքը փրկելու համար:  Ուշքի գալով` կինը դարձյալ դիմել է բելգիական կլինիկային, որի անվանումը չի նշվում եւ բողոքել է տեղի ունեցածից, ինչից հետո նրա կրծքում  նոր, այս անգամ անվճար իմպլանտներ են տեղադրել: 

Երբ կինը վերադարձել է Մեծ Բրիտանիա,  կրծքում դարձյալ զգացել է ծանոթ խփոցը եւ բժշկի է դիմել: Բրիտանացի բժիշկները հեռացրել են իմպլանտներից մեկը, որում, ինչպես պարզվել է, վարակ էր զարգանում: 

«Երեքշաբթի ինձ վիրահատեցին եւ հեռացրեցին ձախ իմպլանտը, իսկ այժմ իմ մի կուրծքը մեծացված է, իսկ մյուսը լրիվ տղամարդկայինի նման է», - պատմել է Դեննին:

Դեննին որոշել է պատմել իր պատմությունը, որպեսզի բոլորն իմանան պլաստիկ վիրահատությունների վտանգների մասին: Նա մտածում է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դատի տալ բելգիական կլինիկային, որի պատճառով քիչ էր մնում` մեռներ եւ արդյունքում նման վիճակում է հայտնվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll