• Latest news

Որն է երկվորյակների երկարակեցության գաղտնիքը

20 մայիսի, 2016  20:35

Միձվանի երկվորյակներն ավելի հազվադեպ են մահանում երիտասարդ եւ միջին տարիքում եւ ավելի հաճախակի են ապրում մինչեւ ծերություն: Գիտնականների կարծիքով, նրանց գաղտնիքն աջակցությունը եւ օգնությունն է, որ նրանք տրամադրում են իրար: Այդ մասին պատմել են Վաշինգտոնի համալսարանի գիտնականները, որոնք հոդված են հեղինակել PLOS One ամսագրում:

Հետազոտողներն ուսումնասիրել են Դանիայում 1870-1900 թթ-ին ծնված երկվորյակների վերաբերյալ տվյալները: Համեմատելով այդ խմբում եւ երկրի բնակչության մեջ ընդհանուր առմամբ հիվանդությունների եւ մահացության մակարդակը, նրանք նկատել են այսպես կոչված «երկվորյակների պաշտպանական էֆեկտը». մինչեւ 60-ամյա տարիք երկվորյակներն ավելի հազվադեպ են մահանում անսպասելի պատճառներից եւ հիվանդություններից, որոնք պայմանավորված չեն ժառանգականությամբ: 

Չնայած 60 տարի անց գենետիկական գործոնները սկսում են ավելի ակտիվորեն ազդել առողջության վրա, նրանք միեւնույն է մյուսներից միջինը   10 տոկոսով ավելի երկար են ապրում: Միաժամանակ կանանց մոտ այդ օրինաչափությունն ավելի ուժեղ է արտահայտված, քան տղամարդկանց: 

Գիտնականները վստահ են, որ երկվորյակների առողջության եւ ինքնազգացողության վրա բարենպաստ ազդեցություն ունեն օգնությունն ու աջակցությունը  (ինչպես նյութական, այնպես էլ հուզական), որ նրանք տրամադրում են իրար: Սակայն հետաքրքիր է, որ միձվանի երկվորյակների միջեւ վստահությունն ավելի ամուր է, քան տարբեր ձվերից երկվորյաների միջեւ, այդ պատճառով միձվայինները սովորաբար ավելի երկար են ապրում, քան տարբեր ձվերից ծնվածները: Ավելի լավ առողջությանը նպաստում է նաեւ այն, որ երկվորյակներն իրար հետ են պահում վատ սովորույթներից   (օրինակ` ծխելուց):

Հետազոտողները տվյալ էֆեկտը համարում են սոցիալական ամուր կապերի ազդեցությունը մարդու առողջության վրա: Ճիշտ այդպես էլ լավ ամուսնությունը, երբ ամուսինները շատ մտերիմ են, եւ լավ ընկերների առկայությունը մեծացնում է կյանքի տեւողությունը եւ որակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել