• Latest news

Վիրաբույժները կնոջ կույր աղիքում պահպանակ են գտել (ֆոտո)

1 հունիսի, 2016  23:48

Կամերունում բժիշկները 26-ամյա հիվանդի կույր աղիքում պահպանակ են գտել: Սա առաջին նման դեպքն է, որը նկարագրված է բժշկական գրականության մեջ: 

Կինը, որի անունը չեն հայտնում, հիվանդանոց է դիմել աջ կողքում ցավի եւ տհաճ զգայունության պատճառով. նա իրեն վատ էր զգում, չէր կարողանում ուտել, տենդ ուներ: ՈւՁՀ-ն ցույց է տվել, որ նրա ստամոքսում այտուցում կա եւ հեղուկի առկայություն, եւ բժիշկները, որոշելով որ նա կույր աղիքի բորբոքում ունի, նրան վիրահատարան են ուղարկել:  

Կտրված կույր աղիքը վիրաբույժներին մի տեսակ տարօրինակ է թվացել: Ավելի մանրամասն զննման ընթացքում նրանում… պահպանակ են գտել: Ավելի շուտ` պահպանակի մաս: 

Երբ հիվանդն արթնացել է վիրահատությունից հետո, խոստովանել է, որ 2 շաբաթ առաջ պատահաբար պահպանակ է կուլ տվել, երբ ժամանակ էր անցկացնում իր ընկերոջ հետ: Նա բժշկի չէր դիմել, որովհետեւ 5 օր անց արտաթորանքում պահպանակի կտորներ  էր տեսել: Իսկ այդ դեպքից հետո վատացած ինքնազգացողությունը նա չէր կապել իր կուլ տված պահպանակի հետ: 

Բժիշկները ենթադրում են, որ պահպանակը մարսողական տրակտով «ճանապարհորդության» ընթացքում պատռվել է, մի մասը դուրս է եկել արտաթորանքի հետ, իսկ մյուսը մնացել է կույր աղիքում եւ բորբոքում է առաջացրել:  

Անցյալում բժիշկները հիվանդների կույր աղիքում գնդակ, կարթաթել, պտուտակ, մետաղադրամ, քար, ատամի խոզանակի մազմզուկներ, գնդասեղ, ասեղ, ատամի, ոսկրերի հատված, ինչպես նաեւ շան մազ էին հայտնաբերել: Հայտնի են նաեւ դեպքեր, երբ կույր աղիքում կորիզներ եւ պտղի սերմեր են մնացել, ատամմաքրիչներ, ամրակներ եւ նույնիսկ բանալիներ: 

Այդ դեպքի մասին բժիշկները պատմել են Journal of Medical Case Reports ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել