• Latest news

Միջերկրածովյան սննդակարգը կպաշտպանի կրծքի քաղցկեղի կրկնությունից

6 հունիսի, 2016  19:41

Միջերկրածովյան սննդակարգը, որը հարուստ է ձկով, ձիթապտղի յուղով, էականորեն նվազեցնում է կրծքի քաղցկեղի կրկնության ռիսկը: Նման եզրակացության են հանգել Իտալիայից հետազոտողները, որոնք իրենց հետազոտության մասին պատմել են Չիկագոյում American Society of Clinical Oncology-ի (Asco) համաժողովի ընթացքում:

Piacenza Hospital հիվանդանոցում 300 կնոջ մասնակցությամբ իրականացված հետազոտությունը հաստատել է գիտնականների նախորդ եզրահանգումներն այն մասին, որ սնունդը կրծքի քաղցկեղի ռիսկի նվազեցման հարցում կարեւոր  դեր է խաղում: Վերջին հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են կանանց կրծքի քաղցկեղից հետո 3 տարվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում 11 հիվանդի մոտ կրծքի քաղցկեղի կրկնություն է արձանագրվել: Նրանք բոլորը հետեւել են «սովորական» սննդակարգի, առանց որեւէ սահմանափակման: Միջերկրածովյան սննդակարգի հետեւող կանանց մոտ կրկնության ոչ մի դեպք չի եղել: 

Միջերկրածովյան սննդակարգը ներառում է բանջարեղեն, մրգեր, սերմեր, ձիթապտղի յուղ եւ ամբողջական հատիկներից մթերքներ: Միաժամանակ կարմիր եւ վերամշակված միսը, ինչպես նաեւ ալկոհոլը նրանում նվազագույնի է հասցված: Այս սննդակարգի շրջանակում կանանց թույլատրելի է օրական միայն մեկ սպիրտային խմիչք (30գ ալկոհոլ), իսկ տղամարդկանց` երկուսից ոչ ավելի, ինչպես նաեւ օրական երեք բաժին կարմիր մսից պակաս: Մեկ բաժինը` ոչ ավելի, քան 30 գ:

Այս սննդակարգի շրջանակում օրական անհրաժեշտ  է առնվազն 7 բաժին միրգ եւ բանջարեղեն օգտագործել, մեկ բաժին ամբողջական հատիկներից մթերքներ եւ շաբաթական մինչեւ 4 բաժին ձուկ: 

Անցյալ տարի JAMA Internal Medicine ամսագրում հրաաարակվել է նաեւ իսպանական Պամպլոնեի Նավարրայի համալսարանի գիտնականների մեկ այդ հետազոտություն, որը ցույց է տվել, որ միջերկրածովյան սննդակարգը ձիթապտղի յուղի լրացուցիչ քանակով կապված է կրծքի քաղցկեղի ռիսկի նվազման հետ: Գիտնականներն այս եզրահանգումներն արել են 4 000 կնոջ դիտարկման արդյունքում: Միջերկրածովյան սննդակարգի հետեւելը թույլ է տալիս հասնել կրծքի քաղցկեղի 68 տոկոսով նվազման, պնդում են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է