• Latest news

Սմարթֆոնի օգնությամբ կարելի է հաշվել սեմնաբջիջների քանակը

18 հուլիսի, 2016  23:49

Փոքրաթիվ են այն տղամարդիկ, ում դուր է գալիս քարշ գալ կլինիկաներով եւ սեմնահեղուկ հանձնել՝ դրանում սերմնաբջիջների քանակը որոշելու համար: Յոսիմո Կոբորիի գլխավորությամբ ճապոնացի գիտնականների նոր հայտնագործությունը տղամարդկանց կազատի այդպիսի անալիզներից: Այժմ սերմնաբջիջների քանակը եւ դրանց շարժունակությունը կարելի է որոշել տնային պայմաններում, կլինիկա հարկ կլինի գնալ միայն այն դեպքում, եթե խնդիր է հայտնաբերվել:

Ճապոնացի գիտնականները University of Illinois-ի մասնագետների հետ միասին սերմնահեղուկի որակը որոշելու համար առաջարկում են սովորական սմարթֆոն, որի խցիկի վրա պետք է մանրադիտակ ամրացվի, որի հաստությունը կկազմի  մեկ միլիմետից ոչ ավել: Այդ մանրադիտակը  հնարավորություն կտա  պատկերը մեծացնել 555 անգամ, ինչն էլ թույլ կտա դիտարկել սերմնաբջիջները եւ անալիզի ենթարկել դրանց շարժումը:

Ենթադրվում է, որ տղամարդը սեմնաժայթքումից հինգ րոպե հետո պետք է սերմնահեղուկի նմուշը դնի պլաստիկե տակդիրի վրա, որից հետո սմարթֆոնով երեք վայրկյանանոց տեսանյութ նկարահանի: Դրանից հետո անհրաժեշտ է դիտել տեսանյութը եւ ինքնուրույն հաշվել սերմնաբջիջների ընդհանուր թիվը եւ այն բջիջների թիվը, որոնք շարժվում են: Այժմ մշակողներն աշխատում են հատուկ բջջային հավելված ստեղծելու ուղղությամբ, որը կօգնի ամեն ինչ հաշվել մարդու փոխարեն:

Գիտնականները իրենց մշակումը փորձարկել են՝ սմարթֆոնի տվյալները համեմատելով կլինիկաներում կիրառվող շարժունակության գնահատման համակարգի տվյալների հետ: 50 նմուշների անալիզը  գործնականում միանման տվյալներ ունեցել:

Հեղինակներն ընդգծում են, որ այսպիսի մանրադիտակի օգնությամբ հնարավոր չէ հասկանալ՝ սերմնաբջիջները բեղմնավորելու ունակ են, թե ոչ, սակայն որոշ դեպքերում բավարար է միայն շարժունակության գնահատականը:

Այժմ սմարթֆոնի համար մանրադիտակ կարելի ձեդռք բերել Ճապոնիայում, սակայն դրա հեղինակները հույս ունեն, որ մոտ ապագայում այն հասանելի կլինի նաեւ այլ երկրներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել