• Latest news

Կինը երեխա է ունեցել սառեցված ձվարանների ներպատվաստումից հետո

19 հուլիսի, 2016  11:57

Մեծ Բրիտանիայում 33-ամյա կնոջը ներպատվաստել են այն ձվարաները, որոնք 11 տարի առաջ էին հեռացվել ու սառեցվել: Նման վիրահատություն երկրում առաջին անգամ էր կատարվում: Պատվաստումից հետո կինը կարողացել է հղիանալ ու լույս աշխարհ բերել առողջ տղայի:

11 տարի առաջ կինը, ում անունը չեն նշում, բուժվում էր քաղցկեղից, իսկ ձվարանների հեռացման վիրահատությունը ստպված են եղել անել քիմիաթերապիայի կուրսը սկսելուց առաջ, որը հաստատ կնոջը չբեր կդարձներ: Հիմա, շատ տարիներ անց, բուժումն արդեն վաղուց ավարտվել է, անցած տարի բրիտանացի բժիշկները հաջողությամբ պատվաստել են ձվարանների հեռացված հյուսվածքները ու դրանք ոչ միայն լավ սերտաճել են, այլեւ սկսել են աշխատել ու կարողացել են արտադրել բեղմնավորման պատրաստ ձվաբջիջներ:

Բրիտանուհին նշել է, որ բավականին բարդ է մտածել ապագայի մասին, երբ բուժվում ես քաղցկեղից: Չնայած նա հույս ունի, որ հաջող անցած վիրահատությունը քիմաթերապիա անցնող մյուս կանանց էլ հույս կտա, որ բուժումից հետո նրանք կարող են ընտանիք կազմել ու երեխա ծնել

Նման վիրահատություններ ԱՄՆ-ում սկսել են անել 1999-ին, բայց այդ ժամանակվանից ի վեր դրանց պհանջարկն աճում է: Բժիշկները սկսել են սառեցնել այն մանկահասակ աղջիկների ձվարանները, որոնք բուժվում են քաղցկեղից ու քիմիաթերապիայի կուրս անցնում: Դրա շնորհիվ նրանք բուժվելուց հետո կկարողանան հղիանալ: Հայտնի է երկու կիրառվող մոտեցումների մասին՝ մի դեպքում սառեցնում են ձվարանների հյուսվածքները, իսկ մյուս դեպքում աճեցնում ձվարաններից արտազատված ոչ հասուն ձվաբջիջները, որոնք հետո սառեցվում են ու պահպանվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել