• Latest news

Արյունը ջրիկացնող ներարկումները կարող են մեծացնել հղիանալու շանսերը

20 հուլիսի, 2016  15:40

Հակակոագուլյանտների դասի դեղամիջոցների ներարկումները կարող են էապես բարելավել հաջող բեղմնավորման շանսերը։ Այս մասին հայտնում են բրիտանացի հետազոտողները, որոնք պարզել են, որ հատկապես արդյունավետ են հեպարինի ներարկումները։

Անպտղության բուժման հիվանդանոցներում գտնվող պացիենտների 44 տոկոսն իրականում C4M2 գենում մուտացիա ունի, որը բարձրացնում է վիժելու հավանականությունը, արյան վտանգավոր մակարդուկների առաջացումը եւ պտղի աճի խնդիրների ռիսկը։ Հիմա անպտղության բուժման խոշորագույն բրիտանական կլինիկայի՝ CARE Fertility–ի մասնագետները պնդում են, որ հեպարինի հակակոագուլյանտի ներարկումները կարող են այդ խնդրի լուծման գործում օգնել անգամ այն զույգերին, որոնք արտարգանդային բեղմնավորման ճանապարհով են երեխա ունենում։

Մասնագետների խոսքով՝ հեպարինի ներկարկումներից հետո նման մուտացիա ունեցող մարդկանց մոտ հաջող բեղմնավորման շանսերը զրոյից բարձրանում է մինչեւ այն ցուցանիշին, որը կա արտարգանդային բեղմնավորում ընտրած միջին վիճակագրական զույգերի մոտ, այսինքն՝ մեկ ցիկլում մինչեւ 40 տոկոս։

Հետազոտությունը նաեւ պարզել է, որ տղամարդկանց մոտ գենետիկ մուտացիաները նույնպես կարող են կանանց վիժումների պատճառ հանդիսանալ, քանի որ այդ դեֆեկտը փոխանցվում է սաղմին եւ ինչ–որ պահի թույլ չի տալիս, որ ընկերքը նորմալ զարգանա, թույլ չի տալիս, որ սաղմը միանա արգանդի ներքին մակերեսին, ինչը հանգեցնում է վիժման։

53-ամյա Մայք Աբերլին եւ նրա 41-ամյա կինը՝ Նիկոլան բնակվում են Չեսթերֆիլդ քաղաքում եւ 16 տարի փորձում էին երեխա բեղմնավորել։ Արտարգանդային բեղմնավորման մեկ հաջող կուրսից հետո  Նիկոլան հղիացել էր, սակայն 16 շաբաթ անց կորցրել էր երեխային։ Թեստերը ցույց են տվել, որ զույգը գենետիկ մուտացիա ունի, ինչից հետո Նիկոլային հեպարինի ներարկում են նշանակել՝ սաղմի պատվաստման պահից սկսած։ Արդեն հաջորդ ցիկլում կինը լույս աշխարհ է բերել երկվորյակներ Ամելիային եւ Ջեյմսին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել