• Latest news

Քթի սփրեյը կարող է պաշտպանել սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից

21 հուլիսի, 2016  10:45

McMaster University -ի գիտնականները մշակել են աշխարհի առաջին պատվաստանյութը, որը կարող է կանխել սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից: Հետաքրքիր է, որ նոր պատվաստանյութը ստեղծվել է քթի սփրեյի ձեւով:

Այս դեղորայքի գործողությունը ուղղված է նախեւառաջ քլամիդիայի դեմ, որով ամեն տարի մոլորակում մոտ 113 մլն մարդ է վարակվում:

Հիմնականում քլամիդիոզը վարակվելուց հետո դեռ երկար ժամանակ ոչ մի կերպ չի դրսեւորվում, բայց կամաց- կամաց քայքայում է օրգանիզմը ու կարող է անպտղության պատճառ դառնալ: Հիմա բժշկությունը քլամիդիոզից պաշտպանվելու արդյունավետ մեթոդներ չունի, դրա համար էլ բժիշկները պարզապես խորհուրդ են տալիս մարդկանց անվտանգ սեքսով զբաղվել: Սակայն կանադացի գիտնականների ստեղծած նազալ սփրեյը կարող է պաշտպանել վարակից:

Փորձարկվող դեղամիջոցը, մշակողների խոսքով, հատկապես արդյունավետ է քլամիդիայի առավել տարածված տարատեսակի՝ Chlamydia trachomatis-ի դեմ, որը կարող է բուժման բացակայության դեպքում հանգեցնել միզուղիների ու սեռական համակարգի բորբոքային հիվանդությունների ու անպտղության: Գիտնականները պարզել են, որ BD584 հակագենը, որը մտել է պատվաստանյութի կազմի մեջ, ունակ է 95 տոկոսով նվազեցնել քլամիդիայի դիսիմիլյացիան : Պատվաստանյութը նաեւ 87.5 տոկոսով նվազեցնում է մեկ այլ բնորոշ ախտանիշի՝ ֆալոպյան խողովակների՝ հեղուկով արգելափակման դրսեւորումը:

Այն, որ պատվաստանյութը նազալ սփրեյի ձեւով է պատարստված, կարող է այն դարձնել աշխարհում ամենատարածված սեռավարակների կանխարգելման արդյունավետ ու անցավ գործիք:

Սակայն մինչ այն կհայտնվի շուկայում գիտնականները դեռ պետք է փորձարկեն դրա գործողությունը քլամիդիայի տարբեր շտամմերի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել