• Latest news

Աղմուկը մանուկներին խանգարում է նոր բառեր մտապահել

22 հուլիսի, 2016  22:29

Ֆոնային աղմուկը մանուկներին խանգարում է նոր բառեր մտապահել եւ ճանաչել շրջապատող աշխարհը: Այս մասին հայտնում են University of Wisconsin-Madison-ի գիտնականները՝ Բրիաննա ՄաքՄիլանի գլխավորությամբ:

Նրանց խոսքով՝ առավել խաղաղ պայմաններում երեխաներն ավելի լավ են մտապահում նոր բառերը, իսկ ահա ուղեկցող ձայները  նրանց շեղում են՝ ընդհուպ այն աստիճան, որ երեխան, եթե նրա շուրջ աղմուկ է, ընդհանրապես կարող է հիիշողության մեջ չֆիքսել նոր բառը:

Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Child Development ամսագրում, մասնակցել է 22-ից 30 ամսական 106 երեխա: Նրանց բաժանել են երեք խմբի: Նախ երեխաներին տվել են լսելու մի քանի նախադասություն, եւ բացատրել են դրանցում առկա երկու նոր բառի նշանակությունը: Անուհետեւ երեխաներին ցույց են տվել համապատասխան իրերը: Եզրափակիչ փուլում փորձի մասնակիցներին խնդրել են կրկնել այն բառերը, որոնք սովորել են:

Առաջին խմբում 22-ից 24 ամսական 40 երեխա կար: Փորձն անցկացնելիս ինչ-որ մեկն անընդհատ խոսում էր՝ կամ բարձրաձայն, կամ ցածրաձայն: Բառերը կարողացել են կրկնել միայն այն մանուկները, որոնք «աշխատել» են լռության մեջ: Երկրորդ խումբը կազմված էր մինչեւ 28-30 ամսական 40 երեխայից: Հետազոտողները նույն կերպ են վարվել, եւ կրկին նոր բառերը կարողացել են մտապահել միայն այն  նախադպրոցականները, ում չի խանագարել ֆոնային աղմուկը: Երրորդ խումբը կազմված էր ավելի մեծ 26 երեխաներից (մոտ 30 ամսական): Նախ պատանի մասնակիցներին ներկայացվել է երկու նոր բառ, ըստ որում՝ լռության պայմաններում: Այնուհետեւ նրանց բացատրել են այդ բառերի նշանակությունը, հետո ներկայացրել են երկու այլ բառ՝ սենյակում ստեղծելով աղմուկի այն մակարդակը, որը երկրորդ խմբի երեխաներին խանգարել էր: Երբ նրանց հարցրել են՝ ինչ են նշանակում չորս նոր բառերը, նրանք կարողացել են հաջողությամբ կրկնել միայն այն երկու բառերը, որոնք լսել են լռության մեջ:

Բրիաննա ՄաքՄիլանը նշել է, որ բառեր սովորեցնելու հմտությունը շատ կարեւոր է, որն ազդեցություն ունի այն հանգամանքի վրա, թե երեխան ինչ հաջողություն կունենա դպրոցում: Նա հավելել է, որ ժամանակակից տներում հաճախ է տիրում ֆոնային աղմուկ՝ հեռուստացույց, ռադիո, մեծահասակներ, որոնք ինչ-որ բան են խոսում, եւ այդ ամենը խանգարում է երեխաներին նորը մտապահելու հարցում: Մասնագետը ընդգծել է, որ երբ մեծահասակները զբաղվում են երեխաների հետ, լավ կլինի նախապես մտահոգվեն կողմնակի աղմուկի բացառման մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է