Հայաստանի քաղաքացիները պետք է քիչ օգտագործեն պահածոյացված մթերքներ, հատկապես` ձկնեղեն: Այդ մասին օգոստոսի 13-ի մամուլի ասուլիսին հայտնել է «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Մելիտա Հակոբյանը:
Նրա խոսքով, սպառողները պետք է ուշադրություն դարձնեն նաեւ մթերքի ժամկետներին: «Հնարավորինս քիչ է պետք օգտագործել ճարպեր պարունակող մթերքներ: Անհրաժեշտ է օգտագործել հնարավորինս շատ հեղուկ, մասնավորապես` թան, որը պատրաստվել է տնական պայմաններում», - նշել է Մելիտա Հակոբյանը:
Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակցի`«Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ Միլետա Արիստակեսյանի խոսքով, ուժեղ շոգի մեկ օրվա ընթացքում անհրաժեշտ է 3 լ ջուր խմել: «Հայաստանում, բարեբախտաբար, ջուրը շատ մաքուր եւ լավն է», - հավելել է նա:
Նրա խոսքով, չի կարելի խանութից թան գնել: «Եթե թանն արդեն պատրաստված է եւ վաճառվում է խանութում, օգտագործման ժամկետն առնվազն 10 օր է, նման բան չի կարող լինել, նշանակում է` թանին կոնսերվանտներ են ավելացվել, իսկ դա շատ վտանգավոր է առողջության համար», - ընդգծել է Միլետա Արիստակեսյանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր