• Latest news

Ասպարտամ՝ «դիետիկ» սպառնալի՞ք առողջությանը

22 օգոստոսի, 2016  15:16

Մեզանց շատերն են հաճույքով դիետիկ մթերքներ գնում, որոնք, փաթեթի վրայի գրւթյան համաձայն, շաքար չեն պարունակում: Շաքարի վնասի մասին, իհարկե, լսել ենք, ուստի մեզ թվում է, թե շաքար չպարունակող գազավորված ըմպելիքները, մաստակը եւ այլ մթերքներ վնասակար չեն: Սակայն ճշմարտությունն այն է, որ շաքարին փոխարինող նյութերը շաքարից շատ ավելի վտանգավոր են:

Այսօր ամենատարածված շաքարի փոխարինիչներից մեկը՝ ասպարտամ կոչվող քիմիական նյութն է, որը շաքարից 200 անգամ քաղցր է եւ փաստացի ոչ մի կալորիա չի պարունակում, ինչի շնորհիվ մթերքները, որոնց մեջ այն օգտագործվում է, ցածրկալորիական են ստացվում: Ասպարտամն օգտագործվում է ցածրկալորիական կոլայում, մաստակի շատ տարատեսակներում եւ Հայաստանում արտադրվող մեծ թվով գազավորված ըմպելիքներում:

Ասպարտամն իրոք քիչ կալորիա է պարունակում, սակայն ինչպես պնդում է «Մանկաբարձություն, գինեկոլոգիա, նեոնատոլոգիա» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Ջրբաշյանը, այն օրգանիզմի վրա տոքսիկ ներգործություն ունի եւ շատ վտանգավոր է: Ասպարտամն աղիներում աղիքային մանրէների ազդեցությամբ  մի շարք միացությունների է անջատվում, որոնց մի մասը կանցերոգեն են: Հենց այդ պատճառով մասնագետներից շատերը ասպարտամը պոտենցիալ կանցերոգեն նյութ են համարում, որը քաղցկեղային հիվանդություններից բացի, կարող է առաջացնել մի շարք այլ հիվանություններ եւս, օրինակ՝ աղիների բորբոքման համախտանիշ:

Գոհար Ջրբաշյանի խոսքով՝ հղի մկների մասնակցությամբ իրականացված մի շարք հետազոտություններ հաստատել են, որ ասպարտամ օգտագործած մկներից ծնված ձագերի մոտ զգալիորեն մեծացել է քաղցկեղի տարատեսակների առաջացման հավանականությունը: Մարդանց համար եւս ասպարտամն, իհարկե, վտանգավոր է: Դրա հանդեպ ավելի խոցելի են այն երեխաները, որոնք գազավորված ըմպելիքներ շատ են խմում եւ ասպարտամի մեծ չափաքանակ են ստանում:

Գոհար Ջրբաշյանը կարծում է, որ սննդի մեջ ասպարտամի օգտագործումն անհրաժեշտ է արգելել:

Իր հերթին Պարենային իրավունքի փորձագետ, Սննդամթերքի անվտանգության դոկտորանտ Դավիթ Պիպոյանը Դավիթ Պիպոյանը նշում է, որ այնքան էլ հեշտ չէ ասպարտամի արգելումը: Սակայն եթե մարդիկ գիտելիքներ ստանան եւ կարդան գնվող մթերքների բաղադրակազմը, դա նրանց կօգնի առավել գիտակցված ընտրություն կատարել եւ չօգտագործել իրենց եւ իրենց երեխաների համար վտանգավոր մթերքներ:

Մասնագետը նաեւ նշում է, որ եվրոպական որոշ նորմերի համաձայն՝ ասպարտամի փոքր քանակը առողջության համար վտանգավոր չի համարվում: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում եւ Եվրոպայում մարդիկ տարբեր քանակի մթերքներ են օգտագործում, որոնք այդ նյութն են պարունակում. Եվրոպայում, օրինակ, այնքան էլ տարածված չեն գազավորված ըմպելիքները, դրանց փոխարեն մարդիկ նախընտրում են բնական հյութերն ու  սմուզիները: Դե իսկ Հայաստանում ցանկացած խնջույքի սեղանին հսկայական քանակությամբ գազավորված ըմպելիքներ են դրվում՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության, առօրյա կյանքում էլ մարդիկ շատ են խմում այդպիսի ըմպելիքներ (սակայն հարկ է ընդգծել, որ Հայաստանում ասպարտամի օգտագոծման գնահատման հետազոտություններ չեն անցկացվել): Անգամ դպրոցներում աշակերտները գազավորված ըմպելիք գնելու հնարավորություն ունեն, չնայած այդ ըմպելիքների 500 եւ նույնիսկ 250 միլիլիտրը կարող է նրանց համար շատ վտանգավոր լինել:

Ասպարտամի վնասի մասին խոսելիս Դավիդ Պիպոյանը հավելում է, որ ասպարտամը նպաստում է օրգանիզմի բջիջներում օքսիդատիվ սթրեսին, որն այսօր շատ հիվանդությունների հիմքն է համարվում՝ ուռուցքայիններից մինչեւ Ալցհեյմերի հիվանդություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է