• Latest news

Սրտային անբավարարությամբ մարդկանց թիվը կեռապատկվի մինչեւ 2060 թվական

29 օգոստոսի, 2016  23:49

Սրտի եւ անոթների հետ կապված խնդիրներ ունեցող տարեցների թիվն առնվազն կեռապատկվի մինչեւ 2060 թվական: Դա կամրապնդի սրտանոթային հիվանդությունների «առաջատար» դիրքը մահվան պատճառների մեջ, հայտնել են գիտնականները Հռոմում Եվրոպական սրտաբանական ընկերակցության կոնգրեսին:  

«Սրտային անբավարարությունն ամբողջ մոլորակում ամենատարածված բժշկական խնդիրներից է, այն գնալով ավելի է դրսեւորվում մարդու ծերացմանը զուգահեռ:  Դրա պատճառ կարող է դառնալ սրտի պսակաձեւ հիվանդությունը, հիպերտենզիան, ճարպակալումը, դիաբետը: Այդ բոլոր հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են տարեցների շրջանում, ինչն այն բանի պատճառ կդառնա, որ սրտային հիվանդություններով մարդկանց թիվը նկատելիորեն կաճի», — հայտնել է Ռագնար Դանիելսենը Ռեյկյավիկում Լանդսպիտալի համալսարանից (Իսլանդիա):

Դանիելսենն ու իր գործընկերները նման եզրակացության են հանգել` վերլուծելով Իսլանդիայի գրեթե վեց հազար տարեց բնակչի շրջանում սրտի եւ անոթների հիվանդությունների տարածվածության վերաբերյալ տվյալները, որոնք պատահական եղանակով ընտրվել էին տվյալների բազայից: Նրանց տարիքը տատանվել է  66-ից 98 տարեկանի սահմաններում, ինչը գիտնականներին թույլ է տվել գնահատել, թե ինչպես է տարիքի հետ փոխվում սրտանոթային համակարգի առողջությունը: 

Նրանց վերլուծությունը ցույց է տվել, որ նման խնդիրներից առավել հաճախ տառապում են տղամարդիկ, քան կանայք, ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտավորապես 4,8 տոկոսը սրտային անբավարարություն է ունեցել, իսկ իսլանդացի կանանց ընդամենը 2,8 տոկոսն է սրտի եւ անոթների աշխատանքի հետ կապված նման դժվարություններ ունեցել: Բացի այդ, սրտային անբավարարության ի հայտ գալու հաճախությունը տարիքի հետ աճել է. 69 տարեկան իսլանդացիների համար այն ընդամենը 1,9 տոկոս է կազմել, իսկ 80 տարեկանի նիշին հասնելուց հետո աճել է մինչեւ 6 տոկոս:

Այդ ամենը, զեկույցի հեղինակների խոսքով, այն մասին է վկայում, որ հարյուրամյակի միջամասում, երբ մոլորակի եւ հատկապես Եվրոպայի եւ բոլոր զարգացած երկրների բնակչությունը ծերանա, մեզ սրտային անբավարարության հետ կապված խնդիրների համաճարակ է սպասում, նման դեպքերի թիվն առնվազն կեռապատկվի մինչեւ  2060 թվական, իսկ մինչեւ 2040 թվականը կկրկնապատկվի: Դանիելսենը կարծում է, որ այդ ամենը ծանր սոցիալտնտեսական հետեւանքներ կունենա եւ կտրուկ կմեծացնի առողջապահական համակարգի վրա ընկած բեռը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել