• Latest news

Տղամարդիկ կանանցից ավելի հաճախակի են մահանում քաղցկեղից

1 սեպտեմբերի, 2016  23:48

Տղամարդիկ ավելի հաճախակի են հիվանդանում քաղցկեղով եւ մահանում դրանից, քան կանայք: Բրիտանական   Cancer Research UK հիմնադրամի վիճակագրության համաձայն, ամեն տարի «քաղցկեղ» ախտորոշում են տալիս 179 հազար տղամարդու եւ 173 հազար կնոջ, գրում է The Daily Mail-ը:

Նման տարբերության պատճառն այն է, որ տղամարդիկ մեծ դժկամությամբ են այցելում բժիշկներին: Ի տարբերություն կանանց, որոնք, իրենց մոտ վտանգավոր ախտանիշներ հայտնաբերելով, սովորաբար անմիջապես գնում են բժշկական կոնսուլտացիայի:  

Քաղցկեղի 15 տեսակից տառապող 2300 մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ իրոք հակված են հետաձգել իրենց այցը բժիշկներին: Այսպես, British Journal of Cancer պարբերականում  հրապարակված արդյունքների համաձայն, շագանակագեղձի քաղցկեղով տղամարդկանց 44 տոկոսը հետաձգել է բժշկին այցելությունը երեք ամիս եւ ավելի: Միաժամանակ կրծքի քաղցկեղով կանանց ընդամենը 8 տոկոսն է նախընտրել հետաձգել բուժօգնության ստացումը: 

Տվյալները նաեւ ցույց են տալիս, որ տղամարդիկ 15 տոկոսով ավելի հաճախակի են բախվում ուռուցքների եւ 36 տոկոսով ավելի հաճախակի են մահանում քաղցկեղից կանանց համեմատ:

Գիտնականների խոսքով, կանայք ավելի հաճախ են տառապում չարորակ մելանոմայից, քան տղամարդիկ: Բայց հենց ուժեղ սեռի ներկայացուցիչներն են դրանից ավելի հաճախ մահանում: 

Դրա պատճառները տարբեր կարող են լինել: Օրինակ, տղամարդիկ այնքան  լավ իրազեկված չեն հիվանդության ախտանիշների մասին, որքան կանայք: Բացի այդ, ավելի վաղ արդեն ասվել է, որ նրանք չեն շտապում բժշկին դիմել կոնսուլտացիայի համար: 

Men’s Health Forum-ի ղեկավար բժիշկ Ջոն Չիսհոլմը (John Chisholm) վերհիշում է, որ երբ ինքը ընդհանուր բժիշկ էր, իրեն այցելող տղամարդ բժիշկները  հաճախ  ներողություն էին խնդրում իրենց այցի համար` խոստովանելով, որ կինը կամ ընկերուհին է ստիպել իրենց: 

Տղամարդիկ ավելի ծանր են տանում իրենց ախտորոշումը: Վիճակագրության համաձայն, քաղցկեղային հիվանդների 50 տոկոսը, որոնց վերջերս ախտորոշում են տվել, տագնապի եւ դեպրեսիայի նշաններ են դրսեւորում, ինչը բացասաբար է ազդում նրանց կյանքի որակի վրա: 

Միաժամանակ տղամարդիկ ավելի շատ են տառապում դեպրեսիվ տրամադրություններից, տագնապից, անհուսության զգացողությունից, քան կանայք: 

Նշվում է, որ կանանց համար ավելի հեշտ է խոսել իրենց կարիքների եւ խնդիրների համար, օգնություն ընդունել: Տղամարդիկ այդ առումով տարբեր են: Անհրաժեշտ է նրանց հնարավորություն տալ պատմելու իրենց զգացողությունների մասին, որպեսզի նրանք զգան, որ կարող են խոստովանել իրենց խոցելիությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել