• Latest news

Ամերիկացի գիտնականները շիզոֆրենիայի հետ կապված գեների վերաբերյալ նոր տվյալներ են ստացել

22 հոկտեմբերի, 2016  23:49

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ գեներ, որոնք զուգակցվում են շիզոֆրենիայի հետ: Քալիֆորնիայի համալսարանից Դենիել Գեշվինդի գլխավորած գիտնականների ստացած արդյունքները հաստատում են այն կարծիքը, որ գեները կարեւոր դերակատարում ունեն շիզոֆրենիայի առաջացման գործում: Հնարավոր է, որ դրանց ազդեցությունն ավելի էական է, քան նախկինում էին կարծում:

2014 թվականին իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ շիզոֆրենիայի հետ են  կապված ԴՆԹ-ի 100-ից ավելի հատվածներին առնչվող տարատեսակներ: Դրանց մեծ մասն, ի դեպ, չի առնչվել որեւէ գենի, այդպիսով, գիտնականները չեն կարողացել պարզել, թե գենոմում այս կամ այն տարատեսակները ինչ խախտումների են հանգեցնում: Ենթադրվում էր, որ ԴՆԹ-ի կառուցվածքում այդ փոփոխությունները առնչվում են կարգավորիչ հատվածներին, որոնք կարող են ներգործել այս կամ այն գենի արտահայտության վրա:

Այս ենթադրությունը հաստատելու կամ հերքելու համար ամերիկացի հետազոտողները նոր մոտեցում են առաջարկել՝ նրանք հետազոոտել են գլխուղեղի կեղեւի ոչ հասուն նյարդերի ԴՆԹ-ի եռաչափ կառուցվածքը, որպեսզի պարզեն՝ իրենց հայտնաբերած փոխարինողներն արդյոք ազդո՞ւմ են քրոմաթինի փաթեթավորման վրա եւ համապատասխանաբար՝ այս կամ այն գենի աշխատանքի վրա:

Գիտնականները պարզել են, որ ԴՆԹ-ի հատվածների մեծ մասը, որոնցում շիզոֆրենիայի հետ զուգակցվող փոխակերպումներ են հայտնաբերվել, շփվել են այն գեների հետ, որոնք մասնակցում են ուղեղի զարգացմանը: Դրանից զատ, գիտնականներին հաջողվել է մի քանի գեներ հայտնաբերել, որոնց աշխատանքի կարգավորումը շիզոֆրենիայով տառապող հիվանդների մոտ խախտված էր:

Կիրառելով քրոմոսոմային քարտեզագրման եռաչափ տեխնոլոգիա՝ հետազոտողները նախատեսում են ապագայում հետազոտել այն գեները, որոնք զուգակցվում են ուրիշ հիվանդությունների, օրինակ՝ աուտիզմի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել