• Latest news

Պանրի օգտագործումը պաշտպանում է հիպերտոնիայից

8 նոյեմբերի, 2016  22:58

Կաթնամթերքի, այդ թվում՝ պանրի բաղադրության մեջ կիրառվող նատրիումը կարող է պաշտպանել սիրտ-անոթային համակարգը եւ կանխել հիպերտոնիան: Այս մասին հայտնել են Փոնսիլվանիայի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ կաթնամթերքի սպիտակուցներում հատուկ հակաօքսիդանտ կա, որի շնորհիվ պանրի կարգի մթերքները, նույնիսկ մեծ քանակով աղ պարունակելով, սովորաբար անոթների վրա բացասաբար չեն ազդում, ինչը հատուկ չէ մյուս աղի մթերքներին:

Գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ մեծ քանակով պանիր օգտագործած կամավորները ավելի ամուր եւ առողջ արյունատար անոթներ են ունեցել՝ նրանց համեմատությամբ, ովքեր նույն քանակի նատրիում են օգտագործել ոչ կաթնամթերքային աղբյուրներից:

Փորձի ընթացքում հետազոտողները կամավորների երեք խմբին երեք օրվա ընթացքում օրական 5 անգամ կերակրել են ավանդական կաթնային պանրով, ոլորաբլիթներով կամ սոյայի պանրով: Այնուհետեւ լազերային դոպլերովյան չափիչի միջոցով մանրակրկտորեն համադրել են մթերքներից յուրաքանչյուրի ազդեցությունը սիրտ-անոթային համակարգի վրա: Պարզվել է, որ հատկապես կաթնային պանրի օգտագործումից հետո ազոտի օքսիդի ազդեցությամբ կամավորների մոտ նկատվել է անոթների չափավոր ընդարձակում, ինչը չի նկատվել աղի ոլորաբլիթներ կամ սոյայի պանիր կերած կամավորների մոտ:

Այսպիսով, ոչ բոլոր աղի մթերքներն են վտանգավոր. պանրի բաղադրակազմում պարունակվող աղը կարող է ոչ միայն վտանգավոր չլինել, այլ նույնիսկ օգտակար լինել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Journal of Nutrition ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել