• Latest news

Գիտնականներին մեկ քայլ է մնացել դոնորական օրգանների պահպանման նոր մեթոդ մշակելուն

6 մարտի, 2017  11:54

Խորը սառեցումը կարող է օգնել դոնորական օրգանները երկար պահելուն, բայց մինչեւ նման սառեցումը հնարավոր դառնա, գիտնականները պետք է գտնեն դրանք անվնաս ապասառեցնելու միջոցը: University of Minnesota-ի գիտնականները դրա համար նանոտեխնոլոգիաներ են օգտագործել: Դրանց կիրառմամբ գերտաքացուցիչները, ըստ նրանց, կարող են արագ եւ անվտանգ ապասառեցնել կենդանի հյուսվածքները:

Ապասառեցման համար օգտագործվում է ռադիոալիօքների օգնությամբ նանոմասնիկներով հյուսվածքների մշակումը: Նանոմասնիկները հանդես են գալիս միկրոսկոպիկ տաքացուցիչ տարրերի դերում, որոնք հավասարաչափ տաքացնում են հյուսվածքները: Այդ մոտեցումը կարող է աշխատել սրտի կամ երիկամների պարագայում: Ներկայում դոնորական օրգանների հիմնական խնդիրներից մեկը դրանք երկար ժամանակ պահպանել չակարողանալն է:  Թոքերն ու սիրտը, օրինակ, հնարավոր է պահպանել 4-6 ժամ:

Այսօր օրգանները սառեցվում են, բայց  ոչ  շատ խորը, քանի որ  մեծ ծավալի սառեցման ժամանակ ձեւավորվում են սառցի բյուրեղներ, որոնք  ներսից վնասում են հյուսվածքները: Նոր մոտեցումը հիմնվում է երկաթի օքսիդի նանոմասնիկների օգտագործման վրա: Տաքացումը արագ է տեղի ունենում (մինչեւ 100 անգամ արագ նախորդ տեխնոլոգիայից) եւ ավելի համաչափ: Այնուհետեւ գիտնականները ապասառեցված հյուսվածքներից դուրս են բերել նանոմասնիկները: Ըստ նրանց՝ ամբողջական օրգանների դեպքում նանոմասնիկները ավելի խորը պետք է տեղադրել:

Հիմա նոր մեթոդը փորձարկվում է ճագարների երիկամների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել