• Latest news

Ալերգիայի դեմ դեղամիջոցները կարող են իմպոտենցիա առաջացնել

4 ապրիլի, 2014  16:25

Կարող են հակաալերգենային դեղամիջոցները ազդել տղամարդկանց էրեկցիայի վրա:

Weill Cornell բժշկական քոլեջի սեքսուալ առողջության կենտրոնի տնօրեն Դարիուս Պադուչը Fox News ալիքով պատասխանում է հեռուստադիտողի հարցին.

Եթե խոսքը գնում է գարնանային ալերգիայի մասին, ապա ձեզ իրոք անհրաժեշտ է ընտրություն կատարել «բռնված» քթի եւ սեռական հաճույքների միջեւ: Հիստամինոբլոկատորները կարող են ազդել ինչպես գլխուղողի կենտրոնի, այնպես էլ անմիջականորեն առնանդամի վրա, որը որոշ տղամարդկանց մոտ բերում է էրեկցիայի որակի անկման:

Բոլորին հայտնի է, որ հակահիստամինները (Allegra, Benadryl, Claritin, Zyrtec) երբեմն հոգնածության զգացողություն են առաջացնում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ հաբերը կենտրոնական նյարդային համակարգի վրա ճնշող ազդեցություն են ունենում, ինչը կարող է ազդել սեռական ցանկությունների վրա:

Անգլիական Urology ամսագրում տպագրված հետազոտության մեջ ասվում էր, որ հիստամինները (չշփոթել հակահիստամինների հետ) փաստացի կարող են խթանել էրեկցիան ազդելով փապարաձեւ մարմնի վրա՝ սպունգանման հյուսվածք, որը անցնում է ողջ առնանդամով եւ պահում է արյունը, որի հետեւանքով էլ ցանկություն է առաջանում:

«Հակահիստամինների եւ Sudafed անոթասեղմիչի համակցությունը բերում են դեպի առնանդամ արյան հոսքի թուլացման, եւ ճնշում են էրեկցիան»,- ասում է բժիշկը:

Այնպես որ, եթե դուք զգում եք, որ ձեր մոտ ալերգիան այնքան էլ ուժեղ չէ, հակահիստամինները Sudafed-ի (պսեւդոէֆեդրին) հետ համատեղ մի ընդունեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է