• Latest news

Կոնքի վարժությունները բարելավում են տղամարդկանց սեռական կյանքը

16 ապրիլի, 2014  10:54

Կոնքի մկանների վարժությունները կօգնեն քրոնիկ վաղաժամ սերմնաժայթքմամբ տղամարդկանց, ասվում է նոր հետազոտության մեջ:

Մեկ րոպեի ընթացքում տեղի ունեցող վաղաժամ սերմնաժայթքում կարող է լինել ցանկացած տղամարդու կյանքում: Եվ չնայած բազմաթիվ բուժումների առկայությանը, շատ տղամարդկանց դրանցից ոչ մեկը չի օգնում, հաղորդում է WebMD-ն:

Հետազոտությանը մասնակցել են 19-46 տարեկան 40 տղամարդիկ, ովքեր բազմաթիվ բուժումներ են փորձել՝ քսուկներ, հակադեպրեսանտներ եւ վարքագծային հոգեթերապիա, եւ այս ամենն ապարդյուն: Նրանց սովորեցրել են, թե ինչպես է պետք մարզել կոնքի մկանները եւ 12 շաբաթվա ընթացքում նրանք կատարել են այդ վարժությունը:

Հետազոտության սկզբում տղամարդկանց սերմնաժայթքման միջին ժամանակը կազմել է 32 վայրկյան: Կոնքի մկանների մարզման եռամսյա ծրագրի վերջում այս թիվը մեծացել է գրեթե 4 անգամ՝ հասնելով 2,5 րոպեի:

«Սա փոքր հետազոտություն է, այդ իսկ պատճառով արդյունքները պետք է հաստատել մեծ փորձարկումների ժամանակ: Այնուամենայնիվ, կարելի է համարել, որ արդյունքները դրական են»,- ասում է հետազոտության ղեկավար, բժիշկ Անտոնիո Պաստորեն ՝ Հռոմի Լա Սապիենցա համալսարանից, ուրոլոգների եվրոպական ասոցիացիայի մամլո թողարկման մեջ: «Դրանք շատ հեշտ վարժություններ են, առանց որեւէ կողմնակի ազդեցությունների»:

«Այն փաստը, որ տղամարդիկ ինքնուրույն են բարելավել իրենց սեռական կյանքը, նրանց վստահություն է հաղորդում»,- հավելել է բժիշկ Պաստորեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել