• Latest news

Ամերիկացիներն ուտում են այն, ինչ արգելված է այլ երկրներո՞ւմ (ֆոտո)

24 ապրիլի, 2014  12:49

Բազմաթիվ ամերիկացիներ համոզված են, որ ԱՄՆ արդյունաբերական մատակարարումը ցանկացած վայրում համապատասխանում է ամենաբարձր չափորոշիչներին:

Իրականում ամերիկացիների կերածից շատ բաներ արգելված են այլ երկրներում, քանի որ վտանգավոր են համարվում առողջության համար, հաղորդում է Newsmax Health-ը: Ահա այդպիսի որոշ սննդամթերքների ցանկը.

1. Հորմոններ կաթում

1993թ.-ին ԱՄՆ սննդամթերքի եւ դեղերի վերահսկման գործակալությունը թույլատրեց խոշոր եղջերավոր անասունների համար օգտագործել հատուկ հորմոններ, որոնք ավելացնում են կաթնատվությունը մոտ 10%-ով: Այնուամենայնիվ, համարվում է, որ այս հորմոնները կապված են կաթնագեղձի, հաստ աղու եւ շագանակագեղձի քաղցկեղի հետ:

Արգելված է. Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Իսրայելում, Եվրոմիությունում եւ Կանադայում:

Milk

2. BHA եւ BHT (բութիլացված հիդրօքիանիզոլ եւ հիդրօքսիտոլուոլ) կոնսերվանտներ

Նավթից պատրաստված այս մոմային պինդ նյութերն ավելացվում են սննդամթերքին այն փչանալուց պահպանելու համար:

Արգելված է. Մեծ Բրիտանիայում BHA բացառված է մանկական սննդից: BHA եւ BHT ամբողջությամբ բացառված են Ճապոնիայում եւ Եվրամիության որոշ երկրներում:

3. Օլեստրա

Օլեստրան պարունակվում է դիետիկ չիփսերում՝ Pringles, Ruffles Light եւ Lays Wow: Հետազոտությաւնները ցույց են տվել, որ այն արգելակում է ճարպերի ներծծումը: Անառողջ ճարպերի հետ զուգահեռ օլեստրան արգելակում է օրգանիզմի կողմից արժեքավոր վիտամինների եւ կարոտինոիդների ընդունումը: Դա կարող է աղեստամոքսային խնդիրներ առաջացնել:

Արգելված է. Մեծ Բրիտանիայում եվ Կանադայում:

4. Կալիումի բրոմատ

Ալյուրի այս հավելումը պնդացնում է խմորը՝ քչացնելով թխվելու ժամանակամիջոցը եւ դրանով իսկ իջեցնելով հացաբուլկեղենի արտադրության ծախսերը: Կալիումի բրոմատի եւ երիկամային ու նյարդային համակարգի հիվանդությունների միջեւ կապ է հայտնաբերվել: Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալությունը այն դասում է որպես «հնարավոր քաղցկեղածին մարդու համար»:

Արգելված է. Կանադայում, Չինաստանում եւ Եվրոմիությունում:

5. Մկնդեղ

Որքան էլ դա սարսափելի հնչի, այս թույնը հաստատված է FDA կողմից տնային թռչունների կերի մեջ օգտագործման նպատակով, որտեղ այն ազդում է որպես աճի խթանիչ եւ լավացնում է մսի գույնը:

Արգելված է. Եվրոմիությունում:

6. Որոշ արհեստական գունանյութեր

5 արհեստական գունանյութեր՝ կարմիր 40, կապույտ 1, կապույտ 2, դեղին 5 եւ դեղին, այլ երկրներում կամ արգելված են, կամ նախազգուշացնող հատուկ գրառումներ են պահանջում: Վտանգներն իրենց մեջ ներառում են գերակտիվություն երեխաների մոտ, քաղցկեղ (կենդանիների մոտ ուսումնասիրություններով), ինչպես նաեւ ալերգիկ ռեակցիաներ: Մինչեւ 20-րդ դարը բնական աղբյուրներից սննդային գունանյութեր չէին ստանում: Այսօր արհեստական գունանյութերի մեծամասնությունը պատրաստված է քարածխային խեժից:

Արգելված է. Նորվեգիայում եւ Ավստրիայում:

7. Բրոմացված բուսական յուղ

Բրոմացված բուսական յուղը սոդային եւ սպորտային ըմպելիքներում ազդում է որպես էմուլգատոր: Բրոմիդի բարձր մակարդակները կապված են վահանաձեւ գեղձի հիվանդությունների հետ:

Արգելված է. Ավելի քան 100 երկրներում:

8. Ռակտոպամին

Մկանային զանգվածն ավելացնելու նպատակով այն տալիս են խոզերին եւ խոշոր եղջերավոր անասուններին:

Արգելված է. Եվրոպայում, Չինաստանում եւ Ռուսաստանում:

9. ԳՄՕ մթերքներ

ԱՄՆ-ում աճեցված սոյայի եւ եգիպտացորենի ճնշող մեծամասնությունը գենետիկորեն մոդիֆիկացված (ձեւափոխված) են հանդիսանում, այսինքն բույսերի ԴՆԹ-ն փոփոխվել է լաբորատորիայում: Բակտերիաների, վիրուսների, միջատների, կենդանիների եւ նույնիսկ մարդկանց գեները ներմուծվում են սերմացուի մեջ այն ավելի արդյունավետ եւ ցածրարժեք դարձնելու նպատակով:

Արգելված է. Եվրամիությունում:

10. Արհեստական ջրամբարներում բուծված իշխան ձուկ

Արհեստական ջրամբարներում այս ձկներին կերակրում են հակաբիոտիկներով եւ արհեստական գունանյութերով:

Արգելված է. Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել