Գիտնականներին հաջողվել է հաշվարկել ճարպակալմամբ մարդկանց համար լավագույն սննդակարգը: Պարզվել է, որ միջերկրածովյան սննդակարգը ոչ միայն նպաստում է նիհարելուն, այլեւ նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
MedicalXpress-ը հայտնում է, որ Ռովիրա եւ Վիրջիլի համալսարանի գիտնականներն անցկացրել են 55-ից մինչեւ 75 տարեկան 600 հիվանդների մասնակցությամբ հետազոտություն, որոնք տառապել են ճարպակալմամբ կամ ավելորդ քաշով, ինչպես նաեւ մետաբոլիկ համախտանիշով:
Պարզվել է, որ հիվանդների 33,7 տոկոսը, որոնք անցել են միջերկրածովյան սննդակարգի եւ միաժամանակ զբաղվել ֆիզիկական մարզումներով, մեկ տարում նիհարել են սկզբնական քաշի ոչ պակաս, քան 5 տոկոսով: Դրանից բացի, նրանց մոտ գրանցվել է գլյուկոզայի յուրացման զգալի բարելավում: Ուշագրավ է, որ դրական դինամիկան ժամանակի ընթացքում պահպանվում է:
Միջերկրածովյան սննդակարգը ներառում է մեծ քանակությամբ բանջարեղեն եւ մրգեր, ընկուզեղեն, ձկնեղեն եւ ծովամթերք: Ընդ որում՝ կարմիր մսի գործածումը պետք է նվազագույնի հասցվի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր