«Շտապ օգնություն» ՓԲԸ բուժաշխատողներին սոցիալական փաթեթներ կտրամադրվեն: Համապատասխան որոշումը հաստատվեց մայիսի 30-ին Կառավարության նիստում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ շահառուները կդառնան «Շտապ օգնության» բարձր, միջին եւ փոքր օղակի 560 բուժաշխատողներ, ինչպես նաեւ մարզային արյան փոխներարկման կայանների 50 աշխատակիցներ: «Դրա համար կպահանջի 18 միլիոն դրամ, ինչը նախատեսված է բյուջեով», - տեղեկացրեց նախարարը:
Ըստ Թորոսյանի այդպիսով կվերականգնվի այն անարդարությունը, որը տեղի էր ունեցել մյուս բուժաշխատողներին բժշկական ապահովագրություն տրամադրելու ժամանակ: Նախարարը հիշեցրեց, որ այդ ժամանակ «Շտապ օգնությունը» ներգրավված չէր սոցիալական փաթեթների տրամադրման տվյալ համակարգում:
Հիշեցնենք, որ տարվա սկզբից «Շտապ օգնության» աշխատակցները բազմիցս բարձրացրել են բժշկական ապահովագրության բացակայության հարցը: Հարցը հնչեցվել է վարչապետի, ԱՆ եւ քաղաքապետարանի մակարդակով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր