• Latest news

Բժիշկները փորձում են կնոջ` քաղցկեցի դեմ բուժման հետեւանքով այլանդակված դեմքը վերականգնել

24 հունիսի, 2014  22:16

Լեսյա Կոտոլեւսկայան երբեք քաղցկեղ չի ունեցել, սակայն սխալ ախտորոշման հետեւանքով նշանակված ռադիացիան այլանդակել է նրա դեմքը, տեղեկացնում է FoxNews-ը:

Մի քանի օր առաջ Լեսյան վերջապես վիրահատության է ներկայացել` գեղեցկությունը վերականգնելու հույսով: Վիրաբուժական միջամտությունների շարքը Լուիսվիլի համալսարանի հիվանդանոցում է տեղի ունենում եւ, ընդհանուր առմամբ, կարող է մինչեւ 24 ժամ տեւել:

Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբույժ դոկտոր Ջարոդ Լիթլը համաձայնել է, հեռավոր Ղազախստանում բնակվող գործընկերների սխալն ուղղելու համար, անվճար վերականգնել 30-ամյա կնոջ դեմքը:

Լեսյան մինչ վիրահատությունը սարսափելի տեսք է ունեցել. բավական է ասել, որ նրա այտերից մեկին մեծ անցք կար: Բացի այդ, սնվելու եւ խոսելու հարցում լուրջ դժվարություններ ուներ: Էլ չասենք, որ գործը, ընտանիքն ու տունն է կորցրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել