• Latest news

Ասթմայի սրացումը կարող է կապված լինել շնչուղիների միկրոբիոմի հետ. հետազոտություն

17 դեկտեմբերի, 2019  23:41

Գիտնականները կապ են հայտնաբերել երեխաների մոտ բրոնխիալ ասթմայի եւ շնչուղիների միկրոբիոմի միջեւ:

Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում, ցույց է տվել, որ շնչուղիների միկրոբիոմը կարող է նպաստել ասմթայի սրացմանը կամ, հակառակը, բարենպաստ ընթացքին: Հետագայում այդ տվյալները կարող են օգնել գիտնականներին տեղեկանալ, թե ինչպես կարող է այդ մանրէների փոփոխությունն օգնել վերահսկել հիվանդությունը:

Գիտնականները հայտնաբերել են, որ երեխաների մոտ սուր ասթմայի նշանների հայտնվելու հետ վերին շնչուղիներում հաճախ նկատվել են ստաֆիլոկոկներ, ստրեպտոկոկներ, մորակսելաներ եւ որոշ այլ մանրէներ: Հիվանդության լավ հսկողության շրջանների հետ կապված է եղել միկրոօրգանիզմների հայտնաբերումը, որոնց շրջանում գերիշխել են Corynebacterium եւ Dolosigranulum տեսակների մանրէները:

Շնչուղիների միկրոբիոտների կազմի փոփոխությունը նաեւ ազդել է հիվանդության ընթացքի վրա: Ավելի վտանգավոր է եղել Corynebacterium եւ Dolosigranulum տեսակների գերակայության «վիրաժը» մորակսելների գերակայության նկատմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել