Սեքսի մասին ստորեւ բերված փաստերից 1-2-ի մասին միգուցե եւ տեղյակ լինեք, սակայն մնացածը միանշանակ զարմանք կպատճառեն ընթերցողին, հավաստիացնում է Medical Daily-ն:
Եւ այսպես.
1. Սեռական ցածր ակտիվությունը կարող է առնանդամի չափսերի փոքրացման հանգեցնել: Այսինքն՝ որքան չես օգտագործում՝ այնքան կորցնում ես: Խոսքը 1-2 սանտիմետրի մասին է:
2. ԱՄՆ տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոյի տվյալներով, սեքսը մարդուն նույնքան հաճույք է պատճառում, որքան 100 հազար դոլարի եկամուտը:
3. Էկզոտիկ պարերի սիրահարները, ֆերոմոնների բարձր արտադրության շնորհիվ, կարող են առավել արդյունավետ ձվազատում խթանել:
4. Միաժամանակ օրգազմի հասնելու հավանականությունը չափազանց փոքր է: Զույգերի 42 տոկոսի համոզմամբ, ավելի հավանական է տանը ուրվական տեսնել, քան միաժամանակ օրգազմի հաճույքը զգալ:
5. Չենք ասի, թե դա մեծ հաճույք է պատճառում, բայց րովայնի պրեսսը մարզելիս կանանց 51 տոկոսը գոնե մեկ անգամ օրգազմ է ապրել:
6. Որոշ մարդիկ ֆիզիկական հրապուրանք են զգում՝ մանեկենների եւ հուշարձանների նկատմամբ: Երեւույթը ագալմատոֆիլիա անունն է ստացել:
7. Եթե մարդը ձախլիկ է՝ աջ ամորձին պետք է ավելի կախված լինի: Եւ հակառակը:
8. Առանց գուլպաները հանելու սեքսով զբաղվելով՝ օրգազմի հավանականության աճ եք խթանում: Երեւույթի պատճառը տաք ոտքերն են:
9. Սպերմատոզոիդները, ձվաբջիջ նկատելիս, ժամում 45 կմ արագությամբ են շարժվում:
10. Սեքսը նաեւ մարզանքի միջոց է. մեկ սեսիան կարող է մինչեւ 144 կալորիա վառել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր