• Latest news

Ինչու՞ արեւայրուքից կամ այրվածքից հետո չի կարելի մաշկին մածուն քսել

24 հուլիսի, 2014  21:07

Արեւայրուքից կամ այրվածքից հետո մաշկին մածուն քսել չի կարելի՝ դա ամենասխալ բանն է, որը հնարավոր է անել, կարծում է մաշկաբան Սամվել Խաչատրյանը։

Բանն այն է, որ արեւայրուք կամ այրվածք ստացած մաշկը չորանում եւ ջրազրկվում է, եւ վերականգնելու համար այն պետք է խոնավացնել ու փափկացնել։ Սակայն մածունը աբսորբենտ է՝ այսինքն, նյութ, որը կլանում է հեղուկը, եւ խոնավացնելու փոխարեն այն բոլորովին հակառակ ազդեցությունն է ունենում։

Ինչպես նշեց մաշկաբանը, արեւայրուքից կամ այրվածքից տաքացած մաշկին սառը մածուն քսելը կարող է սկզբում շատ հաճելի թվալ, սակայն մի քանի ակնթարթ անց մածունի պատճառով մաշկի վիճակը էլ ավելի կվատանա, քանի որ մածունը կկլանի իր մեջ այն քիչ քանակությամբ հեղուկը, որը մնացել էր մաշկում՝ վառվելուց հետո։

Այլընտրանք

Մածունի փոխարեն, եթե ձեռքի տակ չկան հատուկ դեղամիջոցներ, մաշկաբանը խորհուրդ է տալիս մաշկին քսել չիչխանի յուղ, որն ունի բուժիչ եւ վերականգնող հատկություններ. այն կփափկացնի մաշկը եւ պաշտպանիչ շերտ կստեղծի, որը թույլ չի տա, որ մաշկը ջրազրկվի։ Եթե չիչխանի յուղ ձեռքի տակ չկա, կարելի է դրա փոխարեն սովորական ձեթ օգտագործել։

Այլ ի՞նչ նյութեր է կարելի մաշկին քսել արեւայրուքից կամ այրվածքից հետո։ Մաշկաբանի խոսքով՝ մաշկը հովացնելու համար կարելի է սառը ջուր քսել, սակայն որոշ ժամանակ անց այն պետք է անպայման սրբել, քանի որ գոլորշիանալով՝ այն իր հետ կտանի նաեւ մաշկի մեջ մնացած խոնավությունը։

Տարբեր խոնավացնող եւ փափկացնող միջոցներ նույնպես կարելի է օգտագործել, օրինակ՝ մանկական քսուքներ՝ A եւ E վիտամինների պարունակությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել