• Latest news

Ինչպե՞ս Նոր տարին դիմավորել ալկոհոլով` առանց կազմվածքը փչացնելու

31 դեկտեմբերի, 2021  11:18

Շատերն ամանորյա տոներին ավելորդ քաշ են հավաքում ոչ միայն այն պատճառով, որ չափից շատ են ուտում, այլեւ` մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքներից:

Ինչպես պնդում է սննդաբան Ջենիֆեր Բրունինգը, ալկոհոլի մեծ քանակությունն իսկապես նպաստում է քաշի ավելացմանը: Նախ, ալկոհոլը մեծացնում է քաղցը, եւ մարդը կարող է սկսել չափից շատ նախուտեստներ ուտել: Երկրորդ, քաղցր եւ ալկոհոլի բարձր պարունակությամբ ըմպելիքները շատ կալորիաներ են պարունակում, որոնց մասին մարդը նույնիսկ գլխի չի ընկնում:

Եթե ​​ցանկանում եք ուրախ դիմավորել Ամանորը, բայց, միեւնույն ժամանակ, պահպանել կազմվածքը, սննդաբանը խորհուրդ է տալիս տոներին նվազեցնել ալկոհոլային խմիչքների քանակը մինչեւ օրական 1-2 չափաբաժին:

Ըստ մասնագետի՝ ավելի լավ է սահմանափակվել օրական մեկ բաժակ գարեջրով, մեկ բաժակ գինով կամ մեկ բաժակ թունդ ալկոհոլով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել