• Latest news

Որո՞նք են բրոկոլիի օգտակար հատկությունները

21 դեկտեմբերի, 2021  09:46

Բրոկոլին օգտակար է սրտի, լյարդի եւ հոդերի համար, կարծում են ամերիկացի դիետոլոգներ Ջենիֆեր Վայսը, Սառա Փիթերնելը եւ Քիմ Դենհաուսը։

Ըստ Real Simple պարբերականի` բրոկոլին քիչ ածխաջրեր է պարունակում, հարուստ է մանրաթելերով եւ C ու K վիտամիններով: Այն նաեւ վիտամին A, ֆոլաթթու, կալիում, ֆոսֆոր եւ սելեն է պարունակում:

Բրոկոլին օգնում է օրգանիզմին պայքարել հիվանդությունների եւ վարակների դեմ երկու տեսակի հակաօքսիդանտների՝ սուլֆորաֆանի եւ ինդոլի միջոցով, որոնք, ըստ մասնագետների, որպես բջիջները պաշտպանող դետոքսիկացնող ֆերմենտների կարգավորիչներ են գործում:

«Կանաչ բանջարեղենից ստացված հակաօքսիդանտները կանխում են սրտի հիվանդությունները՝ ամրացնելով արյան անոթները եւ նվազեցնելով ճարպի կուտակումը դրանց պատերին»,- ասել է Դենհաուսը:

Սննդաբանների կարծիքով՝ բրոկոլին հարուստ է նաեւ քրոմով, որն ազդում է նորեպինեֆրինի, մելատոնինի եւ սերոտոնինի արտադրության վրա, որոնցից կախված է մարդու տրամադրությունը։ Այս բանջարեղենի օգտագործման շնորհիվ բարելավվում է լյարդի և հոդերի աշխատանքը՝ սուլֆորաֆանը նվազեցնում է մանրախճերի բորբոքումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել