• Latest news

Նախաճաշին ո՞ր մթերքը կարող է օգնել պայքարել քաղցրի հանդեպ հակման դեմ

24 դեկտեմբերի, 2021  09:46

Վարսակի շիլան կարող է օգնել պայքարել քաղցրի հանդեպ հակման դեմ։ Նման կարծիք են հայտնել ամերիկացի սննդաբանները, փոխանցում է Eat This, Not That!-ը։

Սննդաբան Տրիստա Բեստի խոսքով՝ նախաճաշի շատ ավանդական մթերքներ, ինչպիսիք են կաթով վարսակի փաթիլները կամ թխվածքները, իրականում մեծացնում են օրական շաքարի ընդունման բաժինը։

«Կաթով վարսակի փաթիլներն արագ կհագեցնեն քաղցը, բայց դուք շուտով քաղց կզգաք, եւ, ամենայն հավանականությամբ, կփորձեք հագեցնել այս քաղցը ավելի շատ ածխաջրերով եւ շաքարով»,-ասել է Բեսթը։ 

Բժիշկ-սննդաբան Լիզա Յանգը, իր հերթին, նշել է, որ քաղցրի հանդեպ հակման դեմ պայքարելու լավագույն միջոցն իսկապես ամեն օր նախաճաշին վարսակի շիլա ուտելն է։ 

«Դրա մեջ պարունակվող մանրաթելերը ոչ միայն օգտակար են, այլեւ օգնում են պահպանել արյան մեջ շաքարի պատշաճ մակարդակը եւ նվազեցնում քաղցրի հանդեպ հակումը»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ եթե նախաճաշին սպիտակուցներ եւ ճարպեր ուտեք, դա կարող է նվազեցնել քաղցր ուտելու ցանկությունը, ուստի պետք է վարսակի շիլայի մեջ ավելացնել ցածր յուղայնությամբ կաթ, կտավատի սերմեր եւ հատապտուղներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել