• Latest news

Հայաստանում աբորտը շարունակում է մնալ ընտանիքի պլանավորման ամենատարածված մեթոդը

30 օգոստոսի, 2014  12:59

Տաս տարիների ընթացքում աբորտների թիվը Հայաստանում մոտ 4 անգամ նվազել է, բայց չնայած դրան, աբորտը շարունակում է ընտանիքի պլանավորման ամենատարածված մեթոդը մնալ: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Նա նշել է, որ ըստ վիճակագրության, 2000 թվականին մեկ կնոջը 3,6 աբորտ էր բաժին հասնում, իսկ 2010 թվականին՝ 0.8, այսինքն, աբորտների թիվը մոտ 4 անգամ նվազել է, իսկ երիտասարդներն ավելի գիտակից եւ գրագետ են դարձել: Նախկինում կնոջ համար հղիությունն ընդհատելը սովորական մի բան էր, իսկ այսօր մտածելակերպը փոխվել է: Չնայած դրան, Հայաստանում երիտասարդ ընտանիքների ընդամենը 20 տոկոսն է օգտագործում ժամանակից եւ արդյունավետ հակաբեղմնավորիչ միջոցներ, իսկ ընտանիքի պլանավորման ամենատարածված մեթոդը շարունակում է մնալ աբորտը:

Աբորտների թվի նվազեցման խնդիրն այսօր արդիական է ողջ աշխարհում: Հայտնի է, որ աբորտը կարող է երկրորդային անպտղության պատճառ դառնալ՝ նվազեցնելով ծնելիությունը, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի պես երկրների դեմոգրաֆիական իրավիճակի վրա:

Սակայն ինչպե՞ս է կարելի նվազեցնել աբորտների թիվը երկրում:

Կարինե Սարիբեկյանի խոսքով, աբորտների դեմ «պայքարել» կամ դրանք արգելել ոչ մի դեպքում չի կարելի: Որոշ երկրներում աբորտն արգելված է, սակայն դա չի նշանակում, որ այնտեղ այն չի արվում: Այդպիսի երկրներում բնակվող կանայք գնում են այլ երկրներ կամ «կրիմինալ աբորտն» են անում՝ ոչ անվտանգ պայմաններում: Մայրական մահացությունը այդպիսի աբորտներից շատ բարձր է, բացասական հետեւանքները առողջության վրա՝ նույնպես:

Կարինե Սարիբեկյանի հաղորդմամբ, մինչ 1955 թվականը, երբ Հայաստանում աբորտներն արգելված էին, մայրական մահացության բարձր ցուցանիշներ էին գրանցվում (քանի որ դրանք վտանգավոր, ոչ հիվանդանոցային պայմաններում էին արվում), որոնք միայն աբորտների օրինականացումից հետո նվազեցին: Իր հերթին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը հավելել է, որ վերջին տաս տարիների ընթացքում Հայաստանում ոչ մի կին աբորտի պատճառով չի մահացել:

Կարինե Սարիբեկյանի խոսքով՝ Հայաստանում պետք է ոչ թե աբորտների դեմ պայքարել, այլ՝ անցանկալի հղիությունների: Իսկ դրա համար ընդամենը գրագետ սեռական վարքագիծ է անհրաժեշտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է