• Latest news

Ինչ քանակությամբ սուրճն է օգտակար առողջության համար

2 փետրվարի, 2022  09:43

Ինչ քանակությամբ սուրճը կարող է օգտակար լինել առողջության համար։ Այս մասին իր կարծիքն է հայտնել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բժշկական գիտահետազոտական եւ կրթական կենտրոնի պրոֆեսոր, Պիրոգովի անվան ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանի պրոֆեսոր, առիթմոլոգ Անդրեյ Արդաշեւը (Ռուսաստան)։

Ինչպես նշում է «Փրայմ» գործակալությունը, սուրճն իրենից ներկայացնում է ավելի քան 150 քիմիական նյութերի բարդ խառնուրդ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է ազդում օրգանիզմի վրա։ Նրա խոսքով՝ հակաօքսիդանտներն ու ֆենոլները կարող են նվազեցնել բորբոքումն ու կանխել քաղցկեղի զարգացումը։ Դրանք նաեւ հակադիաբետիկ ազդեցություն ունեն։

Արդաշեւը հավելել է, որ այս ըմպելիքի հիմնական դրական հատկություններից մեկը կապված է այն բանի հետ, որ կոֆեինի մոլեկուլային կառուցվածքը հիշեցնում է նեյրոհաղորդիչ ադենոզին։ Բժշկի խոսքով, կոֆեինը կապվում է գլխուղեղի նեյրոհաղորդչի ադենոզինային ռեցեպտորների հետ եւ արդյունքում նվազեցնում է նեյրոհաղորդչի ազդեցությունը։ Այդ իսկ պատճառով սուրճը աշխուժացնում եւ ուժ է տալիս, պարզաբանել է բժիշկը։

Մասնագետի խոսքով՝ «կոֆեինի թիրախ-օրգանը գլխուղեղն է, բայց ոչ սիրտը»։

«Չափավոր չափաբաժիններով (40-300 միլիգրամ) կոֆեինը կարող է հակազդել ադենոզինի ազդեցությանը, այսինքն՝ նվազեցնել հոգնածությունը եւ բարձրացնել զգոնությունը: Միաժամանակ, ինչպես մյուս մթերքների դեպքում, գլխավորը չափն իմանալն է եւ օրական չափաբաժինը չգերազանցելը»,- ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է