• Latest news

Ամենաօգտակար եւ վնասակար մթերքները COVID-19-ի ժամանակ

2 փետրվարի, 2022  22:40

Ո՞ր մթերքներն են օգտակար, իսկ որոնք վնասակար COVID-19-ի ժամանակ։ Իր կարծիքն է հայտնել սննդի եւ կենսատեխնոլոգիայի դաշնային գիտահետազոտական ​​կենտրոնի գիտական ​​ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիկտոր Թութելյանը (Ռուսաստան)։

«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքում օրգանիզմին անհրաժեշտ են վիտամիններ՝ իմունիտետն ամրապնդելու համար։ Դրա համար օրական պետք է ուտել առնվազն 400 (ցանկալի է 500-600) գրամ թարմ բանջարեղեն եւ մրգեր։ Աղեստամոքսային տրակտի համակարգի հետ կապված խնդիրների դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս ավելի շատ թթու կաղամբ ուտել։ Աղիքների միկրոֆլորայի խանգարում ունեցող պացիենտները պետք է ավելի շատ կաթնամթերք ուտեն, մասնավորապես՝ թթված կաթ եւ յոգուրտ։

Մասնագետը հավելել է, որ քաղցրավենիքը, աղին եւ կծուն, երշիկեղենն ու տրանսճարպերի բարձր պարունակությամբ նրբերշիկները ճնշում են իմունիտետը։ Պետք է նաեւ նվազեցնել սննդակարգում կոնսերվացված բանջարեղենի քանակը, քանի որ դրանք պարունակում են քացախ եւ զգալի քանակությամբ աղ:

«Կովկասյան, թայլանդական, հնդկական խոհանոցի շատ ուտեստներ կծու են, մեծ քանակությամբ աղ են պարունակում։ Պետք է խուսափել կծու մթերքներից, հանգստացնել աղեստամոքսային տրակտը»,- ասել է Թութելյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել