• Latest news

Ո՞ր ըմպելիքը կօգնի նիհարել

9 փետրվարի, 2022  09:44

Պրոտեինային կոկտեյլը կամ սմուզին որովայնի ճարպերն այրելու լավագույն ըմպելիք կարելի է համարել։ Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Քորթնի Դ'Անջելոն, գրում է Eat This, Not That!-ը։

Մասնագետի խոսքով՝ դիետա կազմելիս մարդիկ սովորաբար մտածում են սննդի մասին, բայց հաշվի չեն առնում ըմպելիքները։ Սակայն գազավորված ըմպելիքները, վերամշակված մրգերի հյութերը մեծ քանակությամբ շաքար են պարունակում եւ չունեն սննդային արժեք կամ օգուտ: Այսպիսի ըմպելիքները կարող են քաշի արագ ավելացման պատճառ դառնալ։

«Գոտկատեղի շրջանում նիհարելու համար լավագույն միջոցներից մեկը սպիտակուցներով հարուստ ըմպելիքն է, օրինակ՝ պրոտեինային կոկտեյլը կամ սմուզին»,- ասել է սննդաբանը:

Նրա խոսքով՝ սպիտակուցի օգտագործումը կարեւոր է ներքին օրգանների ճարպը կորցնելու համար։ Սպիտակուցն օգնում է բարելավել նյութափոխանակությունը՝ մկանային զանգվածը ավելացնելու հաշվին: Ավելին, պրոտեինային ըմպելիքները կարող են հագեցածության զգցողություն առաջացնել եւ զսպել քաղցը, ինչը, ըստ մասնագետի, միշտ կարեւոր է նիհարելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել