• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր թուրինջը

11 փետրվարի, 2022  11:48

Թուրինջը՝ գրեյպֆրուտը, այնքան էլ օգտակար ու անվտանգ չէ, որքան շատերն են կարծում։ Այս մասին նախազգուշացնում է սննդաբան, գաստրոէնտերոլոգ Մահոմեդթաղիր Իբրահիմովը (Ռուսաստան)։

Ինչպես նշում է «Հինգերորդ ալիքի» կայքը, գրեյպֆրուտը իրականում ճարպ չի այրում, դա ընդամենը առասպել է։ Բժիշկը նախազգուշացրել է, որ «հրաշք» ազդեցությունը տեղի է ունենում ջրի մեծ քանակության պատճառով, որը պարունակվում է մրգի մեջ։ Հենց հեղուկի առատության շնորհիվ է միրգն օգտագործելուց հետո հագեցածության զգացողություն առաջանում։

Բայց մասնագետը նախազգուշացնում է, որ եթե չափից ավելի շատ թուրինջ ուտեք, կարող եք հայտնվել հիվանդանոցում կամ նույնիսկ մահանալ։

«Թուրինջը պարունակում է քիմիական նյութեր, որոնք կարող են փոխգործակցել որոշակի դեղամիջոցների հետ, եւ այդ փոխգործակցությունը դրանք ավելի հզոր է դարձնում»,- ասել է մասնագետը։

Ըստ նրա, եթե շատ թուրինջ ուտեք, կարող եք ունենալ այնպիսի խնդիրներ, ինչպիսին են երիկամային անբավարարությունը, օդի պակասը շնչելիս, ներքին արնահոսությունն ու անգամ հանկարծակի մահը։

Մասնագետի խոսքով՝ թուրինջը կարող է հատկապես վտանգավոր լինել պացիենտների որոշակի խմբի համար, քանի որ միրգը գրգռում է լորձաթաղանթները եւ, որպես հետեւանք, էապես դժվարացնում բորբոքային հիվանդությունների բուժումը։ Նա բացատրել է, որ մրգի մեջ պարունակվող քիմիական նյութերն ազդում են աղիների ֆերմենտների վրա, որոնք սովորաբար նվազեցնում են դեղամիջոցների ազդեցության էֆեկտը օրգանիզմի վրա։ Որպես հետեւանք՝ որոշ դեղամիջոցների չափաբաժինը կարող է էապես ավելանալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել