Ի՞նչ մթերքներ չի կարելի օգտագործել COVID-19 պանդեմիայի ժամանակ։ Այս մասին իր խորհուրդներով է կիսվել բժիշկ-սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը (Ռուսաստան)։
Ինչպես գրում է Ura.ru-ն, խորհուրդ է տրվում հրաժարվել շաքարով հարուստ մթերքներից, տապակած մսից եւ սառը ըմպելիքներից, այդ թվում՝ սառը կաթնամթերքից եւ կաթնաթթվային ըմպելիքներից։
Սննդաբանը խորհուրդ է տալիս նաեւ սննդակարգում ավելացնել D վիտամին պարունակող սննդամթերքը։ Նման մթերքները ֆիտոնցիդներով խթանում են տեղային իմունիտետը եւ բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։
«Վիտամին D-ով հարուստ մթերքների առումով դրանք են՝ ծովային ձուկը, ձողաձկան լյարդը, ձուն, կաթը, բայց ես դրանք նշել եմ նվազման կարգով»,- ասել է մասնագետը։
Իր հերթին, էնդոկրինոլոգ, նուտրիցիոլոգ, սննդաբան Ալեքսեյ Կալինչեւը նշել է, որ վիտամին D-ով հարուստ մթերքները պաշտպանում են օրգանիզմը կորոնավիրուսից, իսկ երկարաժամկետ հեռանկարում նաեւ օգնում են նիհարել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր