• Latest news

Ո՞ր մթերքներն են օգնում նվազեցնել քաղցրի հանդեպ հակումը

20 փետրվարի, 2022  11:21

Ո՞ր մթերքներն են օգնում նվազեցնել քաղցրի հանդեպ հակումը։ Նման մթերքները խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել ոչ միայն նրանց, ովքեր ցանկանում են նիհարել, այլ նաեւ նրանց, ովքեր ձգտում են պահպանել իրենց քաշը։

Ըստ Eat This, Not That!-ի՝ քաղցրավենիք ուտելու ցանկությունը կարող է առաջանալ թերսնվածությունից եւ սննդակարգում մեծ քանակությամբ վերամշակված մթերքներից։ Սննդաբան Էմի Հուդսոնը կարծում է, որ շաքարի կիրառումը նվազեցնելու համար նախ պետք է նախաճաշել հնարավորինս առողջարար մթերքներով։ Դա կարող է լինել, օրինակ, ձվածեղ բանջարեղենով եւ ամբողջահատիկ տոստով կամ վարսակի ալյուր՝ մրգերով եւ ընկույզով։

Օրվա ընթացքում Հուդսոնը խորհուրդ է տալիս ընտրել շատ բջջանյութ եւ սպիտակուցներ պարունակող մթերքներ: Դրանց թվում են, օրինակ, պանիրն ու մրգերը, յոգուրտն ու հատապտուղները, տավարի միսը, գրանոլայի բատոնը եւ նույնիսկ մի կտոր գետնանուշի կարագով տոստը:    

Եթե ​​քաղցրավենիքի հանդեպ հակումը շարունակվում է նույնիսկ առատ ուտելուց հետո, ապա սննդաբանն առաջարկում է մի քանի սալորաչիր ուտել։ Նրա խոսքով՝ շաքարը կարող է բարձրացնել սերոտոնինի մակարդակը, ուստի կարեւոր է գտնել այլընտրանքային ուղիներ այս հորմոնը բարձր մակարդակի վրա պահելու համար: Օրինակ, այդ խնդիրը կարող են հաղթահարել ֆիզիկական վարժությունը, արեւոտ եղանակը եւ զբոսանքը։

Սննդաբան Լորեն Մանաքերն իր հերթին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել քնին, քանի որ քնի պակասը եւ հոգնածությունը կարող են քաղցրավենիքի հանդեպ հակումներ առաջացնել։ Մասնագետը խորհուրդ է տալիս քնել օրական 7-8 ժամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել