• Latest news

Ո՞ր մթերքները կօգնեն կանխել շաքարախտը

24 փետրվարի, 2022  09:40

Որոշ մթերքներ օգնում են նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը, պնդում է ընտանեկան բժիշկ Ալոնա Պուլդեն, որը մասնագիտացած է սննդի եւ կենսակերպի բժշկության մեջ:
Նրա խոսքով՝ շատ դեպքերում շաքարախտն անառողջ սննդակարգի եւ ապրելակերպի արդյունք է։ Ճիշտ սննդակարգ ընտրելով՝ դուք կարող եք խուսափել արյան շաքարի բարձր մակարդակի հետ կապված խնդիրներից եւ նվազեցնել շաքարախտի առաջացման վտանգը։

Մասնագետն առաջին հերթին խորհուրդ է տալիս միրգ ուտել։ Դրանք հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով, ֆիտոքիմիկատներով եւ բջջանյութով, որոնք օգնում են դանդաղեցնել մարսողությանը եւ կայունացնել շաքարի մակարդակը:

Պետք է նաեւ բանջարեղեն ուտել, ինչը, ըստ մասնագետի, «շատ շահեկան համադրություն» կդառնա։ Սննդակարգում պետք է նաեւ ամբողջական ձավարեղեն ներառել, քանի որ դրանք օգնում են դանդաղեցնել շաքարի արտազատումն արյան մեջ եւ երկարացնել հագեցվածության զգացումը։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս սննդակարգը համալրել հատիկաընդեղենով։ Դրանք հարուստ են բջջանյութով եւ սպիտակուցներով եւ ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն:

Ի վերջո, ընկույզը եւ սերմերը շատ օգտակար են դիաբետիկների համար, քանի որ մեծ քանակությամբ սպիտակուցներ, մանրաթելեր եւ առողջ ճարպեր են պարունակում, որոնք երկար ժամանակ կյուրացվեն օրգանիզմի կողմից, ինչի շնորհիվ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում չի լինի: Ավելին, ընկույզը կօգնի բարելավել սրտի առողջությունը, պնդում է Պուլդեն:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է