• Latest news

Ի՞նչ մթերքներ են օգնում սրտի առողջության պահպանմանը

14 մարտի, 2022  11:30

Որոշ մթերքների օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։ Այս մասին գրել է Eat This, Not That! պարբերականը։ Մասնագետներն, առաջին հերթին, խորհուրդ են տվել կերակրաբաժնում ավելացնել ավելի շատ մրգեր, բանջարեղեններ եւ կանաչիներ։

Մրգերը եւ բանջարեղենները, մասնագետների խոսքով, ավելի լավ է ուտել ամբողջությամբ կամ աղցանների մեջ, իսկ ահա դրանցից հյութ քամել խորհուրդ չի տրվել։

Կերակրաբաժնում խորհուրդ է տրվել ներառել նաեւ ամբողջահատիկ ցորենից պատրաստված մակարոնեղեն եւ հաց, որոնք, որոշ մասնագետների կարծիքով, կօգնեն նվազեցնել կաթվածի, մետաբոլիկ համախտանիշի եւ սրտի իշեմիկ հիվանդության վտանգը։

Լոբին, ոսպը եւ սիսեռը նույնպես օգտակար են, քանի որ պարունակում են բավականաչափ բջջանյութ եւ սպիտակուցներ։

Ինչ վերաբերում է մսամթերքներին եւ ձկնամթեերքներին, մասնագետները խորհուրդ են տվել նախապատվությունը տալ յուղոտ ձկներին եւ ծովամթերքներին։ Նրանց խոսքով՝ ձուկն օգտակար է օմեգա-3 ճարպաթթուների պարունակության շնորհիվ, եւ այն կարող է կարմիր մսի ավելի օգտակար փոխարինող դառնալ։

Մասնագետները նաեւ խորհուրդ են տվել չանտեսել կաթնամթերքները. օրինակ, կարելի է ուտել անյուղ կամ ճարպազերծված յոգուրտներ։ Սննդաբանները նաեւ խորհուրդ են տվել ավելի հաճախ հավ պատրաստել, աղցանների համար օգտագործել ձիթապտղի յուղ։

Մասնագետների խոսքով՝ սրտի համար օգտակար դիետայի հիմնական նպատակներից մեկը տրանսճարպերի եւ հագեցած ճարպերի քանակության սահմանափակումն է, դրանց փոխարինումը չհագեցածներով։ Նրանք խորհուրդ են տվել օգտագործել ավելի շատ հեղուկ բուսայուղեր (ինչպիսին են ձիթապտղի, արեւածաղկի, վուշի բուսայուղերը), ավելի քիչ կենդանական ճարպեր եւ արեւադարձային բուսայուղեր (կոկոսի եւ արմավի)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է