• Latest news

Ինչով են վտանգավոր արեւածաղկի սերմերը

31 մարտի, 2022  09:45

Արեւածաղկի սերմերը կարող են վտանգ ներկայացնել, ասում է բժիշկ-սննդաբան եւ Դիետոլոգների եւ սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մակիշան (Ռուսաստան), որը է:

Ինչպես հայտնում է «Մոսկվա 24»-ը, խնդիրը, ըստ մասնագետի, սերմերի բարձր կալորիականությունն է՝ ընդամենը 50 գրամ մաքրած սերմերը օրգանիզմին մոտ 400 կիլոկալորիա են տալիս։ Այս քանակությամբ կալորիաներ ամբողջական ճաշն է պարունակում:

Մակիշան կարծում է, որ սերմերի անվերահսկելի օգտագործումը հանգեցնում է քաշի ավելացման, որը հաճախ ուղեկցվում է առողջության վատթարացմամբ։

«Քաշի ավելացմանը հետեւում են օրգանիզմում ամբողջ էներգետիկ նյութափոխանակության խաթարումը, ներհամակարգային բորբոքումները եւ հիվանդությունների մի ամբողջ փունջ»,- ասել է մասնագետը։

Սննդաբան Միխայիլ Գինզբուրգի կարծիքով՝ սերմերը այլ բացասական հատկություններ եւս ունեն։ Մասնավորապես, դրանք կարող են ալերգիա առաջացնել եւ վտանգ ներկայացնել գաստրիտով եւ ստամոքսի խոցով տառապող մարդկանց համար։

«Երբ սերմերը ծամում ենք, դրանք բավականին սուր եզրեր են կազմում այն ամենի վրա, ինչ կուլ ենք տալիս։ Եվ այդ եզրերը կարող են բավականին ուժեղ գրգռել էրոզիան, այսինքն՝ հանգեցնել գաստրիտի սրացման եւ խոցային հիվանդության սրացման»,- ասել է Գինզբուրգը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել