• Latest news

Ինչո՞վ է օգտակար բանանը

31 մարտի, 2022  13:48

Բանանի կալորիականությունը բավական բարձր է, դրա մեջ շատ են նաեւ ածխաջրերը։ Բայց բանանը նաեւ օգտակար հատկություններ ունի, որոնք թվարկել է բժիշկ-սննդաբան Ջուլի Ափտոնը (ԱՄՆ)։

Ինչպես տեղեկացրել է Eat This, Not That! պարբերականը, միջին չափի բանանը պարունակում է 110 կիլոկալորիա, 30 գրամ ածխաջուր եւ 3 գրամ մաքուր բջջանյութ։

Մեկ միրգը պարունակում է B վիտամինի օրական նորմի 25, կալիումի, C վիտամինի եւ մանգանի 10 տոկոսը։

Բանանը ճարպ չի պարունակում, բայց բջջանյութի եւ ածխաջրերի շնորհիվ այն շատ հագեցնող է։ Ափտոնը վկայակոչել է նաեւ Չիկագոյի իր գործընկերների հետազոտությունը։ Վերջինները պարզել են, որ անգամ մրգի հոտը կարող է նվազեցնել քաղցի զգացողությունը։

Բանանում պարունակվող կալիումը (մոտ 400 միլիգրամ) օգնում է կայունացնել զարկերակային ճնշումը եւ դրականորեն է ազդում սրտի աշխատանքի վրա, իսկ մրգի մեջ նատրիումի բացակայությունն ուժեղացնում է այդ ազդեցությունը։

Մասնագետի խոսքով՝ բանանը B վիտամինի շնորհիվ կարող է բարձրացնել տրամադրությունը, այն «երջանկության հորմոնների»՝ սերոտոնինի եւ դոֆամինի նեյրոտրանսմիթեր է համարվում։ Բժիշկը վկայակոչել է Psychotherapy and Psychosomatics ամսագրի հետազոտությունը, որը B վիտամինի պակասն անմիջականորեն կապում է դեպրեսիվ տրամադրությունների առաջացման հավանականության հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել