• Latest news

5 ամենավնասակար մթերքները՝ նախաճաշի համար  

2 ապրիլի, 2022  10:58

Ոմանք վստահ են, որ նախաճաշին կարելի է ուտել ամեն ինչ, եւ դա չի վնասի ո՛չ կազմվածքին, ո՛չ առողջությանը: Իրանակում որոշ նախաճաշեր, ինչպես հայտնում է Eat This, Not That! կայքը՝ հղում անելով ամերիկացի սննդաբաններին, կարող են հատկապես վնասակար լինել:

Քաղցր փաթիլներ

Հարկ չկա, օրինակ, նախաճաշին քաղցր փաթիլներ ուտել:

«Նախաճաշի համար նախատեսված քաղցր փաթիլները չափից շատ շաքար եւ քիչ սպիտակուց են պարունակում: Դա նշանակում է, որ դրանք լրջորեն բարձրացնում են գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, սակայն միեւնույն ժամանակ դուք քաղցած եք մնում»,- ասել է սննդաբան Քորթնի Դ'Անջելոն:

Քաղցր բլիթներ

Նույն պատճառով սննդաբանը խորհուրդ չի տալիս նախաճաշին թխվածքաբլիթներ օգտագործել: Այդ մթերքները ոչ միայն շատ կալորիական են, այլեւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ աճ են առաջացնում՝ դրան հաջորդող նվազմամբ, ինչը հանգեցնում է ավելի շատ քաղցր ուտելու ցանկության:

Նման «տատնումները», մասնագետի խոսքով, կարող են վնասել նույնիսկ շատ առողջ օրգանիզմին եւ շաքարախտի ու սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, հատկապես ամեն օր թխվածքաբլիթներ ուտելու դեպքում:  

Քաղցր  սրճային ըմպելիքներ

Բժշկական գիտությունների դոկտոր Դանա Էլլիս Հաննեսն, իր հերթին, ընդգծել է, որ քաղցր սրճային ըմպելիքները նույնպես կարող են վնաս հասցնել առողջությանը, ինչպես նաեւ սրել օրգանիզմում առկա բորբոքումները: Այդ իսկ պատճառով, առավոտը քաղցր սուրճով սկսելը նույնպես վատ միտք է:

Բեկոն

Քորթնի Դ'Անջելոն խորհուրդ է տալիս նաեւ չչարաշահել բեկոնի օգտագործումը:

«Բեկոնում չափազանց շատ աղ կա, որի ավելցուկը կարող է բարձրացնել ճնշումը: Բացի այդ, այդ մթերքում առկա նիտրիտները ծայրահեղ վնասակար են աղիների համար»,- ասել է մասնագետը:

Երշիկ եւ նրբերշիկ

Ույնպիսի խնդիրների, բժիշկ Քիմբերլի Դաֆֆիի խոսքով, կարող են հանգեցնել նաեւ երշիկեղենն ու նրբերշիկը: Այդ մթերքները բարձր աստիճանի վերամշակում են անցնում, իսկ դրանց պարունակության մեջ առկա նիտրիտներն ու հագեցած ճարպերը կարող են աղեստամոքսային տրակտի անբուժելի, ինչպես նաեւ սրտի հիվանդությունների առաջացման ու ճարպակալման պատճառ դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել