• Latest news

Ինչպե՞ս կարող է ջուրն օգնել ճնշումը կարգավորելուն

15 ապրիլի, 2022  09:49

Սովորական ջուրը կարող է օգնել կարգավորել զարկերակային ճնշումը, հավաստիացնում է սննդաբան, նուտրիցիոլոգ Եվգենի Արզամասցեւը (Ռուսաստան)։

Նրա խոսքով՝ ջրի անհամաչափ օգտագործման ռեժիմը նպաստում է զարկերակային ճնշման խնդիրների՝ դրա անկայունության, կտրուկ տատանումների առաջացմանը։

«Երբ մարդը քիչ ջուր է խմում կամ խմում է երբեմն-երբեմն, կարող են ճնշման տատանումներ առաջանալ։ Մի օր ճնշման ցուցանիշները կարող են նորմալ լինել, հաջորդ օրը՝ ոչ նորմալ»,- ասել է մասնագետը։

Այդ փոփոխությունները, ըստ Արզամասցեւի, բացատրվում են նրանով, թե ինչպես է օրգանիզմը վերաբաշխում հեղուկը բջիջների ներսում եւ բջջամերձ տարածքում։ Հեղուկը կարող է անբավարար կամ, հակառակը, չափից ավելի շատ լինել։

Մասնագետի խոսքով՝ ճնշման կարգավորմանն օգնում է ջրի համաչափ օգտագործումը՝ օրվա ընթացքում ոչ մեծ բաժիններով։ Դրա ընդհանուր ծավալը կարող է կազմել մեկուկես-երկու լիտր։ Սննդաբանի կարծիքով՝ այս սկզբունքով ջուր խմելը կարգավորում է այն հորմոնների աշխատանքը, որոնք պատասխանատու են մարմնի բջիջներում հեղուկի բաշխման համար, ինչն, իր հերթին, կբարելավի զարկերակային ճնշման ցուցանիշները։

Զարկերակային ճնշման կարգավորման արդյունավետ եւ հասանելի այլ միջոցներից մասնագետը նշել է օգտագործվող աղի քանակության կրճատումը եւ կալիումով եւ մագնիումով հարուստ մթերքների ներառումը կերակրացանկում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել