• Latest news

3 լավագույն բանջարեղենները՝ նիհարելու համար

17 ապրիլի, 2022  11:39

Սննդաբաններ Քորթնի Դ'Անջելոն եւ Տրիստա Բեսթը նշել են, թե որոնք են լավագույն մթերքները նիհարելու համար: Դրանց թվում հայտնվել են սպանախը, կարմիր պղպեղը եւ բրոկկոլին:

Սպանախ

Ինչպես գրում է Eat This, Not That! պարբերականը, սպանախը, Դ'Անջելոյի խոսքով, հարուստ է սննդարար նյութերով եւ հարմար է աղցանի, տապակելու կամ սպիտակուցային սմուզի պատրաստելու համար: Երկու մասնագետի խոսքով էլ սպանախի ներառումը սննդակարգում կարող է օգնել որովայնի ճարպերից ձերբազատվելու հարցում:

Սպանախը նաեւ մանրաթել է պարունակում, որն օգնում է ավելի լավ յուրացնել սննդարար նյութերը եւ նպաստում է մարսողությանը: Այն պարունակում է նաեւ К վիտամին, որն օգտակար է մարմնի զանգվածի նվազման, այդ թվում՝ վիցելար ճարպից ձերբազատվելու համար:

Կարմիր բուլղարական պղպեղ

Բեսթի խոսքով՝ կարմիր բուլղարական պղպեղը քիչ կալորիաներ եւ բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, այն օգնում է հագեցածության զգացում ունենալ սննդի ընդունումից հետո: Այդ համադրությունն օգնում է կանխել շատ ուտելն օրվա ընթացքում: Մասնագետի խոսքով՝ նիհարելու վրա ազդում են նաեւ պղպեղի պարունակության մեջ առկա մանրաթելն ու կապսացինը:

Բրոկկոլի

Բրոկկոլին, սննդաբանների կարծիքով, օգնում է հագեցվածության զգացում ունենալ, էներգիա է տալիս, կանխում է քաշի ավելացումը, նպստում է մարսողությանը եւ լավագույն օգնականն է բարեկազմ մարմնի համար պայքարում: Դ'Անջելոյի խոսքով՝ դա տեղի է ունենում բանջարեղենում վիտամին С-ի, կալցիումի եւ քրոմի բարձր պարունակության շնորհիվ: Բեսթի խոսքով՝ բրոկկոլին հարուստ է նաեւ հակաօքսիդանտներով, որոնք թուլացնում են բորբոքային պրոցեսներն օրգանիզմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է