• Latest news

Ո՞ր ըմպելիքներն են օգտակար նիհարելու համար

15 ապրիլի, 2022  19:42

Մարդիկ, որոնք ցանկանում են ազատվել ավելորդ քաշից, չպետք է մոռանան օրական 8 բաժակ ջուր խմել։ Այս խորհուրդը կիսել են սննդաբաններ Լորեն Մանաքերը եւ Բրիթանի Դանը (ԱՄՆ):

Eat This, Not This!-ի հաղորդմամբ՝ ջուրը չի պարունակում կալորիաներ, շաքարավազ եւ նատրիում եւ ավելի լավ է օգնում պահպանել օրգանիզմում ջրային բալանսը։ Բրիթանի Դանի խոսքով՝ ջուրը նաեւ առանցքային դեր է խաղում լիպոլիզի գործընթացում, որն օրգանիզմն օգտագործում է ճարպերն այրելու համար: Համի համար ջրի մեջ կարելի է ավելացնել կիտրոն եւ անանուխ։ 

Սակայն ջուրը միակ ըմպելիքը չէ, որը կարելի է խմել նիհարելիս։

Կանաչ թեյը նույնպես նիհարելու համար օգտակար ըմպելիքների ցանկում է։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով եւ կատեխիններով: Ենթադրվում է, որ վերջիններս նույնպես նպաստում են նյութափոխանակության արագացմանը։

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս խմել մատչա՝ հակաօքսիդանտների եւ կատեխինների ավելի մեծ կոնցենտրացիայով կանաչ թեյ, քան տերեւավոր կանաչ թեյը:

Մեկ այլ առողջարար ըմպելիք նիհարելու սննդակարգում կարող է լինել կեֆիրը։

Կեֆիրը պարունակում է նաեւ կոնյուգացված լինոլաթթու, որն օգնում է նվազեցնել  ճարպը եւ բարելավել իմունային ֆունկցիան:

Սննդաբանների կարծիքով՝ կարելի է երբեմն խմել սմուզիներ եւ սպիտակուցային կոկտեյլներ. սա լավ միջոց է թարմանալու համար։ Բացի այդ, սմուզիում պարունակվող մրգերն ու բանջարեղենը կօգնեն բարձրացնել օրգանիզմի ջրային բալանսը։

«90-ից 100 տոկոս ջուր պարունակող մթերքների թվում են մուշկի դդումը, ձմերուկը, ելակը եւ սպանախը: 70-ից 89 տոկոս ջուր պարունակող մթերքները ներառում են նաեւ բանան, նարինջ, տանձ, արքայախնձոր, ավոկադո, գազար եւ մածուն: Այս ամենը կարելի է ավելացնել շեյքերին՝ ջրի եւ վիտամինների ընդունումը խթանելու համար»,-ասել է Դանը:  

Սննդաբանները ավելացրել են նաեւ սեւ սուրճը նիհարելու համար նախատեսված ըմպելիքների ցանկում, քանի որ այն պարունակում է սննդակարգի համար անհրաժեշտ հակաօքսիդանտներ։

Սակայն մասնագետները զգուշացնում են, որ խորհուրդ չի տրվում օրական 4 բաժակից ավելի սուրճ խմել։         

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել