• Latest news

Նշվել է լավագույն սննդաբաժինը 60-ից բարձր տարիքի մարդկանց համար

2 հունիսի, 2022  10:43

Բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան Москва 24-ի հետ զրույցում 60-ից բարձր տարիքի մարդկանց խորհուրդ է տվել սննդաբաժնում ներառել D, B12 վիտամիններ եւ օմեգա-3 պարունակող մթերքներ։ Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել բանջարեղեններին, մրգերին, թթվակաթնային մթերքներին, ձավարեղենին, ընկույզներին եւ բուսայուղերին։

Սննդաբանի խոսքով՝ սննդաբաժնում անպայման պետք է լինեն օմեգա-3 ճարպաթթուներ եւ D վիտամին պարունակող մթերքներ, քանի որ այդ նյութերը դանդաղեցնում են կոգնիտիվ խանգարումները։ Բացի այդ, D վիտամինը ամրացնում է իմունային համակարգը եւ պաշտպանում օսթեոպարոզից։

Օմեգա-3-ը չեզոքացնում է բորբոքային պրոցեսները եւ օգնում անոթների հետ կապված խնդիրների կանխմանը։ Չհագեցած ճարպաթթուներ կան յուղոտ ձկան մեջ։

Մասնագետի խոսքով՝ ճարպը եւս պարունակում է օմեգա-3 եւ վիտամին D։

60-ից հետո մարդկանց անհրաժեշտ է վիտամին B12։ Դրա անբավարարության պատճառով առաջ են գալիս նյարդային համակարգի խանգարումներ՝ երերուն քայլվածք, ռեակցիայի դանդաղում։ B12 վիտամին կարելի է ստանալ կենդանական ծագման մթերքներից։

Սննդաբանը նաեւ խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել մրգերին, բանջարեղեններին, ամբողջահատիկ ձավարեղենին եւ բուսայուղերին, որոնք օգտակար են աղիների առողջության համար։

Սննդաբաժնում անպայման պետք է ներառել նաեւ կաթնաթթվային մթերքներ։ Ցանկալի է դրանք օգտագործել երեկոյան, քանի որ այդ ժամանակ կալցիումն ավելի լավ է յուրացվում։ Օրգանիզմին մեծ օգուտ է բերում նաեւ ձիթայուղը։

Բացի այդ, կարելի է ուշադրություն դարձնել նաեւ արյան բնական «ջրիկացնողներին»՝ սխտորին եւ լոլիկի հյութին, ասել է բժիշկը։

60-ից հետո ցանկալի է օրական գոնե մեկ բուռ ընկույզ ուտել։ Տարիքի հետ կարող են տեսողական խնդիրներ առաջանալ։ Ուստի, պետք է սննդաբաժնում ակտիվորեն ներառել հակաօքսիդանտներ։ Դրանք կան հապալասի, կապույտ հապալասի մեջ։ Մասնագետը նշել է նաեւ սոխի եւ խնձորի օգտակարության մասին։

Փորձագետի խոսքով՝ այսպիսի սննդաբաժինը կօգնի բավական երկար ապրել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել