• Latest news

Որ վտանգավոր հիվանդությունից կարող է պաշտպանել ավոկադոն

8 հունիսի, 2022  17:32

Բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Օքսանա Միխալյովան «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում խոսել է ավոկադոյի օգտակար հատկությունների մասին։ Սննդաբանի խոսքով՝ չնայած այն փաստին, որ այս միրգը շատ հարուստ է ճարպերով, այն իր մեջ պարունակում է օգտակար նյութերի մի ամբողջ ցանկ։

Ավոկադոյի կալորիաները ներկայացված են պոլիչհագեցած ճարպաթթուներով: Դրանք շատ օգտակար են, եւ մարդը պետք է ամեն օր ստանա դրանք, հայտնում էФАН-ը։

«Այս ճարպաթթուները կանխում են անոթների աթերոսկլերոզի զարգացումը, պաշտպանում մեր օրգանիզմը քրոնիկ բորբոքումից եւ 2-րդ տիպի շաքարախտից: Բացի այդ, դրանք աջակցում են իմունային համակարգին եւ մաշկի ու մազերի վիճակին՝ մազերը դարձնելով փայլուն, իսկ մաշկը՝ թավշյա ու նուրբ»,- ասել է Միխալյովան։

Մասնագետն ընդգծել է, որ ավոկադոն նաեւ մագնեզիում է պարունակում։ Բացի այդ, ավոկադոն պարունակում է այնպիսի հազվագյուտ տարրեր, ինչպիսիք են ցինկը, մանգանը եւ պղինձը, որոնք անհրաժեշտ են առողջ ոսկորների, մաշկի եւ վերարտադրողական համակարգի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել