• Latest news

Ո՞ր մթերքներն են որոնք օգնում «խաբել» ստամոքսը

11 հունիսի, 2022  13:46

Կազմվածքի հետ կապված խնդիրներ հաճախ առաջանում են ախորժակի ավելացման պատճառով։ Մենք ուտում ենք չսահմանված ժամերին կամ ավելի շատ ենք ուտում սեղանի շուրջ, քան պետք է: Իրավիճակը կարելի է շտկել, եթե մթերքներ օգտագործել, որոնք օգնում են նվազեցնել քաղցը, «Պռավդա»-ին տված հարցազրույցում ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Երբ օրգանիզմը սննդանյութերի կարիք ունի, մեր ստամոքսի վերին հատվածներում սկսում է արտադրվել գրելին հորմոնը: Այն նաեւ խթանում է ախորժակը։ Որքան երկար չենք ուտում, այնքան ավելի շատ գրելին է արտադրվում, եւ այնքան ավելի շատ քաղց ենք զգում:

Եթե ​​ուզում ենք սնվել սննընդունումների միջեւ, նշանակում է նախորդ անգամ բավարար չեք կերել։ Իսկ այժմ օրգանիզմը ցանկանում է լրացնել կալորիաների պակասը։

Մասնագետը պատմել է այն մթերքների մասին, որոնք կբթացնեն ախորժակը եւ ավելորդ կիլոգրամներ չեն ավելացնի։

Բանջարեղենի շատ տեսակներ մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում, որը լցնում է ստամոքսը։

Մասնագետի խոսքով՝ ջրով ու բջջանյութով հարուստ մթերքները, օրինակ՝ վարունգը, բթացնում են ախորժակը։ Բացի այդ, դրանք քլորոգենաթթու են պարունակում, որը նպաստում է քաշի կորստին։

Սոլոմատինան նաեւ խորհուրդ է տալիս սննդակարգում  լոլիկ, կանաչ աղցաններ, պեկինյան կաղամբ, նեխուր ներառել:

Արյան մեջ գրելինի մակարդակը նվազեցնում է տաք սնունդը, եւ մենք կորցնում ենք ուտելու ցանկությունը, ասել է սննդաբանը։

Եթե ​​մենք արագ սենդվիչներ կամ չիփսեր ենք ուտում, ապա սկզբում մենք որոշ ժամանակով կուշտ կզգանք, բայց մեկ-երկու ժամ հետո նորից կցանկանանք ուտել։

Առավել օգտակար, ըստ սննդաբանի, բանջարեղենային ապուրներն են. «Բանջարեղենային ապուրի մեջ շատ ջուր կա, որը ծավալ է ստեղծում, իսկ տաությունը հանգստացնում է ստամոքսի պատերը», - բացատրեց Սոլոմատինան:

Նա նաեւ առաջարկել է ապուր ուտել ամբողջական ալյուրից պատրաստված հացով։

Դրանք հարուստ են սպիտակուցներով, ինչը եւս նպաստում է հագեցվածության զգացմանը։ Թեեւ, այնուամենայնիվ, ավելի լավ է լիարժեք կերակուրը չփոխարինել ձվով եւ ընկույզով։

Կակաոն բավականին սննդարար է, եւ, միեւնույն ժամանակ, այն չունի այնքան կալորիա, որքան աղանդերի մեծ մասը։ Իսկ դարչինն իր հատուկ անուշաբույր հատկությունների շնորհիվ «խաբում» է ուղեղն ու ստամոքսը։

Դրանք օգտակար է խմել նույնիսկ եթե չես ցանկանում չարաշահել քաղցրն ու օսլա պարունակող մթերքները։ Բացի այդ, դրանք խմում են տաք վիճակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է