• Latest news

Ինչո՞ւ է կարեւոր ակտիվ հանգիստը մաքուր օդին 

16 հունիսի, 2022  10:37

Մարդկանց սնվելու, սննդի եւ ֆիզիկական վարժությունների ամբիոնի դոցենտ Սամանտա Հարդենը Medical Xpress-ին ասել է, որ ամառային եղանակին զուգահեռ մաքուր օդին անցկացվող միջոցառումներին մասնակցելը շատ հոգեբանական եւ ֆիզիոլոգիական առավելություններ ունի:

«Մաքուր օդին ժամանցը բնություն վերադառնալու եւ տեխնոլոգիական աշխարհից անջատվելու հնարավորություն է»,- ասում է Հարդենը:

Փորձագետն ընդգծել է, որ ամառային բացօթյա աերոբիկան եւ ուժային վարժությունները կարող են շատ բազմազան լինել՝ ընտանիքի հետ քայլելուց մինչեւ շան հետ գնդակ խաղալ։ Մաքուր օդին ակտիվ հանգստի մյուս ձեւերից են.

- Զբոսանքը

-  Հեծանիվով զբոսանքը

- Կայակինգ

- Բացօթյա յոգա

- Վոլեյբոլ կամ բասկետբոլ

- Լող

Ամառային շոգն մեծացնում է սթրեսն օրգանիզմի վրա, ուստի կարեւոր է անվտանգ սպորտով զբաղվել մաքուր օդին: Հարդենը մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես հոգ տանել օրգանիզմի մասին եւ երբ է պետք դադարեցնել դրսում մարզվելն ամառվա շոգին.

- Ցրտի կամ կպչունության զգացումը, երբ դրսում եք շոգին

- Շնչել դժվարանալը

- Մաշկի չափազանց կարմրություն

- Չափազանց ծանր շնչառություն

Եթե ​​դուք զգում եք այս ախտանիշներից որեւէ մեկը, կարեւոր է դադարեցնել մարզումները, հեղուկներ խմել եւ հնարավորության դեպքում ավելի զով վայր տեղափոխվել:




 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել